
Երեկ` ժամը 11: 21-ին, «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանին պատկանող` Աթոյան փողոցի թիվ 91 տանը հրդեհ է բռնկվել, որի արդյունքում այրվել է հաղորդավարի գրեթե ամբողջ ունեցվածքը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Ֆելիքս Խաչատրյանը: Հաղորդավարը հրդեհից չի վնասվել, սակայն նյութական կորուստներ է կրել:
ՀՀ Փրկարար ծառայությունից «Հետքին» տեղեկացրին, որ այրվել է Ֆելիքս Խաչատրյանին պատկանող տան տանիքը` 150 քմ, սակայն հրդեհի բռնկման պատճառը դեռեւս հնարավոր չէ պարզել: Ըստ Ֆելիքս Խաչատրյանի` պատճառը հոսանքալարերի կարճ միացումն է եղել: Նշենք, որ դեպքի մասին փրկարար ծառայությանը տեղյակ է պահել էլցանցի հերթապահը (կատարվել է հոսանքազրկում):
Հրդեհը մարելու համար դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ, այնուհետեւ նրանց օգնության են հասել եւս 4-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել