
Փոխադարձ «կրակոցները» շարունակվում են. Կարեն Անդրեասյան-Արմեն Աշոտյան
Անհանգստությամբ ծանոթացանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երկրորդ հայտարարությանը և դարձյալ ցավով արձանգրեցինք, որ արդարացան մեր վատագույն սպասումները. ՄԻՊ գրասենյակում իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարելի էր ենթադրել:
Երբ ասում ենք ՄԻՊ գրասենյակ, նկատի չունենք ոչ մաթեմատիկա, ոչ երկրաչափություն և ոչ էլ հանրահաշիվ առարկաները, որոնք դպրոցում դասավանդվում են հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան, տարբեր հեղինակների հեղինակած տարբեր դասագրքերով, տարբեր մրցույթների արդյունքներում:
Տեսականորեն նկատի ունենք կայացած, բանիմաց և արհեստավարժ մարմին, որի աշխատանքներից է նաև կախված ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ սեփական երկրում պաշտպանված լինելու զգացումը:
Զերծ մնալով ընդդիմախոսների կողմից առաջարկվող ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ոչ հարիր բանավեճի մակարդակից՝ կրկին հանրության ուշադրությունն ենք հրավիրում մեր առաջին հայտարարության մեջ արծարծված մտահոգություններին:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զերծ կմնա նաև ՄԻՊ ինսիտուտը վարկաբեկելու որևէ դրսևորումից, որովհետև այն իր կայացման ու զարգացման համար աջակցության և փայփայման կարիք ունի:
Կրկին հավաստում ենք մեր պատրաստակամությունը՝ մասնագիտական ծառայություններ տրամադրելու վերաբերյալ:
Օգտվելով առիթից' տեղեկացնում ենք, որ այսօր Տավուշի մարզում տեղի է ունեցել օգոստոսյան հերթական խորհրդակցությունը՝ հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Կրթության և գիտության նախարարություն
Մեկնաբանել