HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press518-ամյա զինվորին գազանաբար սպանել են Երեկ լուսադեմին պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալում մահացավ 18-ամյա Արամ Մկրտչյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 28-ին Վայքի զորամասից, որտեղ առանձնակի դաժանությամբ երեք անգամ ծեծի էր ենթարկվել վաշտի հրամանատար, նույն գումարտակի պատախանատու կապիտան Անդոկ Գալստյանի կողմից: Արամ Մկրտչյանը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից էր եւ բանակ էր զորակչվել ընդամենը երեք ամիս առաջ` մայիսի 29-ին: HraparakՀրամանատարի կատարած գազանության վերաբերյալ մեզ մանրամասներ պատմեց սպանված զինվորի հարազատներից Նորիկ Նորիկյանը, որը դեպքի առիթով մեկնել էր զորամաս: «Խորը կասկածներ ունենք, որ երեխան առաջին ծեծը կերել է քնած ժամանակ, այսինքն` ենթադրվում է, որ «վեր կաց» հրամանից հետո երեխան շարունակել է մնալ պառկած վիճակում, որի հետո զորանոց է մտել կապիտան Անդոկը, եւ տեղի է ունեցել առաջին ծեծը»: Երբ Արամը դեռ ցավերի մեջ է եղել, հրամանատարը հրահանգել է բոլոր զինվորներին կատարել «ժիմ» կոչվող վարժությունը, ինչը Արամը հրաժարվել է կատարել սուր ցավերի պատճառով: Սակայն արյունը խփել է հրամանատարի գլխին, նա հանել է գոտին ու երկու անգամ դաժանաբար հարվածել Արամին, այնուհետեւ պառկել է նրա վրա եւ բնազդով հարվածել գլխին: Ամենասարսափելին այն է, որ հայրենիքի պաշտպանությանը կոչված 26-ամյա Անդոկ Գալստյանը իր զինվորական կարիերան սկսել է զինվորի սպանությամբ: Նա ձերբակալված է, գտնվում է Վայոց Ձորի ոստիկանությունում: Անդոկ Գալստյանին առաջադրվել է մեղադրանք` Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով` իշխանազանցություն: Այսինքն` 18-ամյա զինվորի կյանքը խլած կապիտանը կարող է ազատությունից զրկվել ընդամենը 3-8 տարի ժամանակով: Նորիկյանի խոսքով`«իշխանազանցության հոդվածը աբսուրդ է, սա առանձնակի դաժանությամբ իրագործված մահափորձ է, նույն սպայի կողմից մեկ ժամվա ընթացքում 3 անգամ ծեծի ենթարկելն ուղղակի դիտավորություն է ենթադրում»: Այսօր առավոտյան կիրականացվի նաեւ դատաբժշկական փորձաքննություն: Ի դեպ, Արամի եղբոր կյանքում նույնպես բանակն անջնջելի հետք է թողել. նա մի քանի տարի առաջ զինծառայությունն ավարտելուց հետո Ղարաբաղի Հադրութի զորամասից զորացրվել է որպես 2-դ կարգի հաշմանդամ: Սերժի փեսան` Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Երեկ օրվա վերջին լուրեր տարածվեցին, թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը` Սերժ Սարգսյանի փեսան, հրաժարական է տվել իր պաշտոնից: Լուրը պաշտոնական աղբյուրներից ճշտել չհաջողվեց, բայց ոչ պաշտոնական շրջանակներում խոսվում էր այն մասին, որ Միքայել Մինասյանին իր աներհայրը պատրաստվում է նշանակել Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ` Ալիկ Հարությունյանի փոխարեն, որին  ազատելու ծրագիր նա վաղուցվանից ուներ: HJՈւզում են վտարել Մի քանի շաբաթ է` խիստ իրազեկ շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Սերժ Սարգյանի փեսա Միքայել Մինասյանի` Միշիկի կյանքում, հնարավոր է` նոր շրջափուլ սկսվի: Միշիկը, ըստ այդ աղբյուրների, ընտանեկան լուրջ խնդիրներ ունի: Եւ փեսային պատժելու համար, չի բացառվում, որ Սարգսյան ընտանիքը նրան, ըստ էության, վտարի երկրից: Խոսք է գնում այն մասին, որ Մինասյանին կարող են ուղարկել աֆրիկյան երկրներից մեկը, ուր նա մի պաշտոն կստանա «Ռենկո» ընկերությունում: Միշիկի պաշտոնանկության մասին լուրերը երեկ արդեն ավելի համառ դարձան: Նշենք, որ Սերժ Սարգյանի փեսան փորձում էր վերահսկել ՀՀ լրատվական դաշտը, նրա լիակատար վերահսկողության տակ էին մի քանի հ/կ-ներ, կայքեր, նա նաեւ կոորդինացնւմ էր երիտասարդ կարիերիստների աշխատանքը: Այդպես որ, Սերժ Սարգսյանի համար, թերեւս, բավականին դժվար կլինի նման հենարանից հրաժարվելը: Azg«Ադրբեջանում դա անպայման ուժեղ հակաթուրքական տրամադրություններ կառաջացնի» Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների գործընթացը սկսելու մասին Հայաստանի, Թուրքիայի  Շվեյցարիայի համատեղ հայտարարությունը, ինչպես եւ սպասվում էր, խիստ ցավագին է ընդունվել հարեւան Ադրբեջանում: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլհամ Փոլուխովն այդ կապակցությամբ ասել է, որ յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է հարաբերությունների հաստատումը այլ երկրների հետ, բայց նկատի ունենալով, որ այդ հարցն ուղղակիորեն շոշափում է Ադրբեջանի ագային շահերը, «հայ-թուրքական սահմանի բացումը, առանց հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, հակասում է Ադրբեջանի ագային շահերին»: Սովորաբար ադրբեջանի տեսակետները ոչ պաշտոնապես արտահայտող քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն day.az-ին տված հարցազրույցում ավելի կտրուկ ու կոնկրետ է արտաայտվել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների գործընթացի սկսվելու եւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առիթով: Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը նա համարել է «ծայրահեղ բացասական երեւույթ» ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար: «Կարծում եմ, որ Ադրբեջանում դա անպայման հակաթուրքական տրամադրությւուններ կառաջացնի, որովհետեւ ադրբեջանական ժողովուրդը դա չի կարող հասկանալ: Իմ կարծիքով` Թուրքիան գնում է այդ ամենին, որովհետեւ, մի կողմից նրա վրա ճնշում է գործադրում Բարաք Օբաման, մյուս կողմից` հայկական սփյուռքը, երրորդը` Թուրքիա ձգտում է Եվրոմիություն ընդունվել, չորրորդը` Թուրքիան գտնում է, որ այնքան մեծ տերություն է, որ Հայաստանի հետ սահմանի բացումը որեւէ բացասական հանգամանքներ իր դեմ չի առաջացնի»,- նշում է Վաֆա Գուլուզադեն: CHIՀետախույզի սխրանքը Խոսելով «Ժառանգություն» կուսակցության և Րաֆֆի Հովհաննիսյանի մասին` հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարել է. «ամբողջ օրը Ամերիկյուոմ է... Մեր հանրապետությունն ամեն ձևով խայտառակելու գիծ են բռնել... Իրավապահներն իրենց մի օր կբռնեն» և այլն: «ՉԻ» - Ճիշտն ասած, սկզբում կարծեցինք, թե խոսքը Սաշիկ Սարգսյանի մասին է: Դատեցեք ինքներդ. ուրիշ ո՞վ է, որ ԱԺ պատգամավոր է, անընդհատ արտասահմանում է, մեր հանրապետությունն «ամեն ձևով» խայտառակում է, և ում իրավապահները անպայման մի օր բռնելու են: Բայց կարևորը նույնիսկ սա չէ, տվյալ դեպքում մեզ հիացրեց Ռաֆիկ Պետրոսյանի աչալրջությունը: Մարդը, հասկանում եք, սարի պես կանգնած է Հայաստանի ազգային շահերի դիրքերում և աջուձախ օտարերկրյա լրտեսներ է բացահայտում: 30-ական թվականները լինեին` հաստատ կպարգևատրվեր «պատանի չեկիստ» կրծքանշանով և «Արտեկ» ճամբարի անվճար ուղեգրով: Չնայած` հայրենիքին անշահախնդրորեն ծառայելը միայն մեծացնում է նրա սխրանքի արժեքը: Hayoc-ashxarhՄերկապարանոց մեղադրանքներ Արդեն իսկ ակնհայտ է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված վերջին զարգացումների առնչությամբ հատկապես ինչ շահարկումներ և շեշտադրումներ է անելու ՀԱԿ-ը: Արմատականները, սովորության համաձայն, հիմնվելու են իրենց մոգոնած «հավաստի տեղեկությունները» իրականության տեղ սաղացնելու, ապա արդեն այդ մտացածին «փաստերի» հիման վրա ցնցող «մեղադրական եզրակացություններ» անելու գործելակերպի վրա: Ըստ այդմ, ինչ վերաբերում է տերպետրոսյանականների շրջանառած և առաջիկայում վստահաբար շրջանառելիք հիմնական շեշտադրումներին, ապա դրանց առանցքային ձևակերպումն այն է, թե Արցախի հիմնախնդրի կարգավորումը սերտորեն շաղկապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Դա, ինչ խոսք, այդպես չէ: Բայց հհշականների «կարճ խելքով», նման կապակցվածությունը ենթադրում է, որ զուգահեռ ավելի ինտենսիվ ջանքեր ու նույնիսկ ճնշումներ են գործադրվելու Արցախի հարցի լուծման համար: Դե, իսկ քանի որ դրանից խոսում են լևոնականները, ինքներդ եք հասկանում, լուծումը լինելու է ամենևին ոչ հօգուտ Հայաստանի, և նրանց խոսքով, նույնիսկ Հայաստանի պարտությունն է դա լինելու: AravotՀստակեցման ժամը Երեկ հրապարակված հայ-թուրքական երկու արձանագրություններն ու ժամանակացույցը, անշուշտ, մոտակա ամիսներին կդառնան հասարակական-քաղաքական շրջանակներում քննարկման թիվ 1 թեման: Կարծում եմ, սակայն, որ գերակշռող կլինեն հակառակ տրամադրությունները. խորհրդային ժամանակաշրջանում, ինչպես նաև Սփյուռքի միջավայրում ատելությամբ բարդույթավորված մեր հայրենակիցները, բնականաբար, իրենց դժգոհությունն են արտահայտելու` «հեսա թուրքերը կգան-կլցվեն», «բա ինչո՞ւ մեր պատմական հողերը հետ չեն ուզում», «բա ինչո՞ւ չեն ստիպում, որ թուրքերը Ցդեղասպանությունը ճանաչեն» և այլն: Միանգամայն սպասելի է, որ բոլոր տիպի ընդդիմադիրները` Կոնգրեսը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը», փորձելու են օգտագործել հենց այդ քաղաքացիների բնազդները` իշխանությանը խստորեն քննադատելու համար: Պետք է ասել, որ նման քարոզչության համար հիմքեր կան: Մասնավորապես, համաձայնեցված փաստաթղթերի թվում կա, ինչպես արդեն ասվեց, ժամակացույցը, որը կոչվում է «Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության իրագործման ժամանակացույց և տարրեր»: Այնտեղ ասված է, որ Հայաստանը և Թուրքիան նախարարների մակարդակով ձևավորելու են միջկառավարական հանձնաժողով, որի ենթահանձնաժողովներից մեկը զբաղվելու է «պատմական հարթությամբ». «երկու ժողովուրդների միջև փոխվստահությանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման և առաջարկների ձևակերպման համար»: Նման ձևակերպումն, ինչ խոսք, ձեռնտու է թուրքերին. ամեն անգամ, երբ աշխարհի որևէ երկրում քննարկվելու է Հայոց ցեղասպանության խնդիրը, թուրքերը հնարավորություն ստացան ասելու. «Մի՞թե դուք չգիտեք, որ մենք հայերի հետ «պատմական հարթությամբ» երկխոսություն ենք վարում, մենք երկու պետություններով այդ հարցը կկարգավորենք, դուք մեզ մի խանգարեք»: Պարզ է, որ նման փաստարկներով իսկապես հնարավոր է խափանել ցանկացած երկրի կողմից Ցեղասպանության ճանաչումը: Բայց պետք է, վերջապես, հստակեցնել` արդյոք Ցեղասպանության միջազգային ճանաչումը և պահանջատիրությունը այսօր մեր պետության ամենաառաջնակարգ և ամենահրատապ խնդիրնե՞րն են: Նրանք, ովքեր կպատասխանեն «այո» կամ «ոչ», արժանի են հարգանքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter