HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

51 ֆիլմ 27 երկրից` Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնում

2009 թ. հոկտեմբերի 15-19-ը Երևանում տեղի կունենա Մանկապատանեկան ‎‎ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը, իսկ 20-23-ը` ԼՂՀ-ում: Փառատոնն անց է կացվում Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար «Ռոլան Բիկով» ֆոնդի կողմից: Փառատոնի նպատակն է` պատանի հանդիսատեսին ներկայացնել պրոֆեսիոնալ բարձրակարգ կինոնկարներ, ինչպես նաև հաստատել շփումներ, ապահովել փորձի ու մտքերի փոխանակում հայ և արտերկրի կինեմատոգրա‎‎ֆիստների միջև: Փառատոնի ծրագրի շրջանակներում ներկայացվելու է 51 ‎‎ֆիլմ 27 երկրից: Փառատոնի շրջանակներում նախատեսված են հոբելյաններ, հատուկ իրադարձություններ, պրեմիերաներ, վարպետության դասեր, ինչպես նաև աշխատանքային և ստեղծագործական հանդիպումներ: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա 2009 թ. հոկտեմբերի 15-ին ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում /կարմիր դահլիճ/: Փառատոնի կազմակերպիչները տեղեկացնում են, որ Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կկայանա 2009 թ. հոկտեմբերի 19-ին ժամը 19:30-ին «Մոսկվա» կինոթատրոնում /կարմիր դահլիճ/:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter