HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԶինվորը` մահամերձ Վայքի զորամասերից մեկում դաժան ծեծի է ենթարկվել ընդամենը երեք ամիս առաջ զորակոչված զինծառայող Արամ Մկրտչյանը: Նրան ծեծից մեկ օր ուշացումով` նախորդ ուրբաթ տեղափոխել էին զինվորական հոսպիտալ, որտեղ երիտասարդը վիրահատվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: AravotԹերթի տեղեկություններով` նրան ծեծի էր ենթարկել (հարվածները եղել են գլխին) կապիտան Անդոկ Գալստյանը: Զինվորն այդպես էլ ուշքի չեկավ, ժամը 24:00-ին բժիշկներն այլևս հույս չէին տալիս: HJ«Ես էլ Հայաստան չեմ գա» Ուղիղ մեկ ամիս առաջ կառավարության նիստում քննարկվում էր ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով գյուղմթերքների արտահանման կարգը պարզեցնելու հարցը: Ինչ-որ որոշումներ կայացրեցին, որով, առաջին հայացքից, պարզեցումներ պետք է լիենին: Վրաստանի քաղաքացի, մեր հայրենակից Գիորգի Հարությունյանը օգոստոսի 24-ին այցելել էր Հայաստան: Վրաստանում նա իր սեփական բիզնեսն ունի. Զբաղվում է ծաղկային դիզայնով: Երևանում գտնվող մասնագիտացված խանութներից մեկից նա ապրանքների նմուշներ էր ձեռք բերել, վերցրել հաշիվ ապրանքագիր, կտրոններ....մի խոսքով` բոլոր այն փաստաթղթերը, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրութամբ և հնարավոր է վերցնել խանութում օրինական գնումներ կատարելու: Ամբողջ ապրանքը` մոտ կես տոննա, բարձում է բեռնատարն ու ուղևորվում մաքսատուն` բեռնատարը կնքելու: Ինչպես հայտնի է, Հայաստանից արտահանումը չի հարկվում: Գիորգին վստահ էր, որ նույն օրը` օգոստոսի 24-ին էլ կվերադառնա Վրաստան, բայց նա հայ-վրացական սահմանը հատեց օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը: «Մաքսայինում ինձ մոտեցավ մի մարդ ու սկսեց ինչ-որ պատմություններ պատմել այն մասին, որ փաստաթղթերը տալու համար կարող է մեկ ամիս պահանջվել»,-«ՀԺ»-ի հետ հեռախոսազրույցում ասել է Գիորգին: Նրան այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ինչ գերատեսչություն է ներկայացնում այդ անձը: Գիորգին միանգամից հասկացել է, որ տվյալ պաշտոնյան կաշառք է ուզում իրենից, բայց բավական ժամանակ դիմադրել է: Սակայն պաշտոնյան ավելի համառ է գտնվել, Գիորգիին այլևս ոչինչ չի մնացել, քան կաշառք տալը: Հետո եկել է մաքսավորների հերթը: Սրանք էլ իրենց հերթին են պատմություններ պատմել ու գործարարից կաշառք վերցնել: «Մի խոսքով` մինչև Վրաստանի սահմանը հատելը ես 500 դոլար կաշառք բաժանեցի»,-ասում է նա: Եվ սա այն դեպքում, երբ նա Հայաստանից ուզում էր արտահանել միայն 3000 դոլարի ապրանք: «Չէի կարող չտալ, որովհետև հաստատ ապրանքը չէին թողնի տանել»,-ասում է Գիորգի Հարությունյանը: Նա սկզբում շատ լավ է տրամադրված լինել. «Եթե այս կաշառքները չլինեին, ապրանքների գները շատ ձեռնտու էին, և ես սկսելու էի խոշոր խմբաքանակներ գնել Հայաստանից: Բայց ես այլևս երբեք հայաստան չեմ գա»,-վստահաբար ասում է նա: Նոր վարկած Երեկ Կենտրոն և նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Ավետիսյանը երկու ամսով երկարացրել է ՀԱԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը: Փաստաբան Վարդուհի Էլբակյանը երեկ հայտնել է, որ ոստիկանաության Կենտրոնի քննչական վարչությունը պատրաստվում է փոխել Առաքելյանի մեղադրանքը: Ներկայումս նրան մեղադրանք է առաջադրված ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասով` «Խուլիգանություն». իբր` հուլիսի 1-ին Առաքելյանը և մի խումբ երիտասարդներ վիճել են իրար հետ, իսկ երբ նրանց են մոտեցել քաղաքացիական համազգեստով ոստիկանները, նրանք հարձակվել են վերջիններիս վրա: Ոստիկանությունը որոշել է այս վարկածից հրաժարվել և Առաքելյանին մեղադրել իշխանական ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ (316 հոդվածի 2-րդ մաս): Նոր մեղադրանքն առավելլագույնը 10 տարվա, իսկ «Խուլիգանությունը»` մինչև 5 տարվա ազատազրկում է նախատեսում: Hayoc-ashxarhԿասկածելի ակտիվություն «Անկեղծ ասած, այնքան էլ չեմ հասկանում` եթե մարդիկ մի տարի առաջ տիրապետում էին իշխանության դեմ նմանօրինակ «աղաղակող» փաստերի և հնարավորություն ունեին ոչ միայն գալու, համագործակցելու հանձնաժողովի հետ, այլև նույնիսկ անստորագիր ձևով ժամանակին այդ փաստերը մեզ տրամադրելու, ինչո՞ւ այս չափից ավելի ակտիվությունը դրսևորվեց միայն վերջին պահին, երբ հանձնաժողովը նախատպատրաստում է ամփոփիչ զեկույցը: Մանավանդ, երբ սրան զուգահեռ շարունակում են վարկաբեկման արշավը հանձնաժողովի դեմ»,-Փաստահավաք խմբի նախկին անդամների վերջին «բացահայտումների» կապակցությամբ ասում է Արտաշես Շահբազյանը: CHIԱմոթխած բյուջե ենք ունենալու «Մենք պետք է գործենք մեր հնարավորությունների սահմաններում, բայց միևնույն ժամանակ, պետք է պահպանենք տնտեսական զարգացումն ու ֆինանսավորման մակարդակը, որ հիմա ունենք»,-հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` անդրադառնալով 2010 թվականի բյուջեին: «ՉԻ» - Բանից պարզվում է` Հայաստանը «տնտեսական զարգացման մակարդակ» էլ ունի, ու իբր դա քիչ է` դեռ պիտի այնպես անենք, որ 2010 -ին այդ մակարդակը պահպանվի: Ընդ որում` ֆինանսների նախարարի այս հայտարարության մեջ պետք է ուշադրություն դարձնել «զարգացում» բառի վրա: Հայաստանի տնտեսությունը, ինչպես հայտնի է, 2009 թ.-ի առաջին 7 ամիսների ընթացքում 18.5 տոկոսանոց անկում է արձանագրել: Հենց դա էլ այն «զարգացումն» է, որը պիտի պահպանենք 2010-ին: Հետաքրքիրն այն է, որ Տիգրան Դավթյանի խոսքերով` 2010 թ.-ի բյուջեն բավականին համեստ է լինելու: Երևի իսկույն հիշեցիք հայտնի անեկդոտը Համեստ անունով հարսի մասին, բայց էականը դա չէ: Էականն այն է, որ այս կառավարության կողմից 2010 թվականի բյուջեի նախագծի վրա աշխատելն արդեն իսկ անհամեստություն է: AzgՓոքր դպրոցներում չի կարելի հիվանդանալ ՀՀ կառավարության որոշմամբ, այս ուսումնական տարվանից հանրապետության այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը 801-ից քիչ է, չեն աշխատի բուժքույրեր: Այս կրճատումը պայմանավորված է առկա ֆինանսատնտեսական ճգնաժամով: Փաստորեն, երեխաները, որոնք հաճախում են փոքր դպրոցներ, օրվա` դպրոցում անցկացրած ժամանակահատվածում որևէ դժբախտ պատահարի կամ հիվանդության, թունավորման դեպքում զրկվում են շատ կարևոր առաջին բուժօգնությունից: Խնդիրն առավել սուր է մարզերի, հատկապես գյուղական համայնքների մեր դպրոցներում, որտեղ շատ քչերում են սովորում ավելի քան 801 երեխա: 168-jamՍրա վերջը Մեղրին է «երբ խոսում ենք 7 շրջանների վերադարձի ու Հայաստանի հետ ցամաքային կապի մասին, պետք է հասկանանք, որ հաջորդ էտապում կառաջանա Մեղրիի հարցը»,- թերթի հետ զրույցում ասել է ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմքում դրված Մադրիդյան սկզբունքներին: «Երբ Մադրիդյան սկզբունքներին համապատասխան գնացինք խնդրի լուծման և հանձնեցինք շրջանները, ԼՂՀ-ն դառնալու է անկլավ: Եվ այդ ժամանակ արդեն փաստի առաջ են մեզ կանգնեցնելու, որ եթե ուզում եք կապ ԼՂՀ-ի հետ, պետք է նույն կարգավիճակով Նախիջևանը կապ ունենա Ադրբեջանի հետ: Իսկ Թուրքիայի ռազմավարական նպատակն է Մեղրիի միջոցով ունենալ ցամաքային կապ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ: Այդ ծրագրի իրականացման նպատակով դեռ 1920-ականներին Թուրքիան մոտ 10 անգամ ավելի տարածքներ է տվել Իրանին` Նախիջևանի հետ սահման ունենալու համար: Այնպես որ, եթե շարունակենք այս ճանապարհով, կարող ենք կորցնել նաև Մեղրին»,- ասել է նա: Նորից տանում են Ըստ լավատեղյակ աղբյուրների` իշխանությունները որոշում են կայացրել կրկին ԱԺ ներկայացնել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին այն նախագիծը, որով նախատեսվում է անկախ բուհում սովորելու հանգամանքից` բանակ զորակոչել 18 տարեկանը լրացած բոլոր տղաներին: Օրենքը տարածվելու է նաև մագիստրանտների և ասպիրանտների վրա, որոնք ներկայումս պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ունեն: Հիշեցնենք, որ նախկինում կառավարությունը փորձել է այս փոփոխությունները ԱԺ ներկայացնել, սակայն հասարակության բացասական արձագանքից հետո հրաժարվել է այդ մտադրությունից: Խնդիրն այն է, սակայն, որ արդեն հաջորդ տարվանից զորակոչային տարիքի երիտասարդների թիվը կտրուկ նվազելու է, և իշխանությունները կանգնելու են բանակը թվաքանակով համալրելու խնդրի առջև: HraparakԷլի մեկ զոհ Շուտով իրավապահները ստիպված են լինելու վերանայել երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը: Իհարկե, եթե նրանք չխախտեն գլխավոր դատախազության խոստումը և հետևեն մամուլի հրապարակումներին: Թերթին հաջողվեց հարցազրույց վերցնել թիվ 11 հատուկ դպրոցի երկու նախկին սաներից, որոնք հաստատեցին հայոց լեզվի ուսուցչի անառակաբարո հակումների վերաբերյալ Մարիամ Սուխուդյանի տարածած տեղեկությունները, և որոնց անուններն առայժմ գաղտնի ենք պահում` ելնելով նրանց շահերից: - Անձամբ ինձ, իմ հետ նման դեպք պատահել է: Նստած էինք, հայոց լեզվի դաստաուն եկավ, ասեց. «Ժ.-ն թող գա, սեղանիս փոշին հավաքի: Գնացի, ձեռքիցս բռնեց, տարավ: Մի հատ առանձին, պուճուր սենյակ էր, խփեց պատին ու սկսեց շրթունքներս համբուրել, ես էլ ասեցի, կարոտե՞լ է ինձ, ինչ է: Ինչ հասկանայի, թե ինչ է անում: -Դու քանի՞ տարեկան էիր: - Կլինեինք 12-13 տարեկան: Հենց Ա. Լ.-ն էր: 100 տարեկան էլ դառնամ, իրա դեմքը լավ կհիշեմ: - Քան՞ի անգամ է դա քեզ հետ կատարվել: - Երեք-չորս անգամ: Հետո ես զգացի, որ սա լրիվ ուրիշ բան ա , գնացի դիրեկտորի քրոջը` տիկին Ենգիբարյան Սուսաննային ասեցի` եթե Ա. Լ.-ն ինձ կանչի, մի թողեք, էլի, խնդրում եմ: Ասեց` ի՞նչ է պատահել: Ասեցի, որ սենց բան: Ասեց` խելքդ գլուխդ հավաքի, չի կարող պատահի: Ես իրա դեմը ասող եմ, ես նաղդ ասող եմ: Եթե պետք է` դատարան կգնամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter