
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկու երկրների միջև սահմանի բացման շուրջ բանակցությունների անհապաղ վերսկսման մասին Ֆրանսիայի Հանրապետության նախագահության սթ. օգոստոսի 31-ի հայտարարությունը.
«Հանրապետության Նախագահը գոհունակությամբ և հույսով ծանոթացավ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկու երկրների միջև սահմանի բացման մասին բանակցությունների անհապաղ վերսկսման մասին այսօր արված հայտարարությանը:
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին և խրախուսում նրանց կրկնապատկել ջանքերն արագորեն համաձայնագիր ստորագրելու համար:
Հանրապետության Նախագահը համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կունենա տարածաշրջանային կայունությանը նպաստող պատմական նշանակություն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել