Վրաերթ Երեւանում. տուժողը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր Տիգրան Մեծի պողոտայում՝ «Արդշինինվեստ» բանկի դիմաց, «ՎԱԶ 2107» մակնիշի 665 ՕՕ 64 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ինչի հետևանքով վրաերթի ենթարկված քաղաքացին դեպքի վայր ժամանած շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վրաերթի ենթարկվածը 50 տարեկանի մոտ տղամարդ է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՃՈ աշխատակիցները՝ Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ:

«ՎԱԶ 2107»-ը պատկանում է «Դոկա Պիցցա» ընկերությանը: Վարորդ Սեդրակ Մարտիրոսյանը փախուստի չի դիմել:
Դեպքի վայր է ժամանել նաեւ ոստիկանության քննչական քլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:
Իսկ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն բուժզննման՝ պարզելու համար նրա սթափության աստիճանը:
Փաստի առթիվ ՃՏՀ
քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել