HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարը կհանդիպի Նուբարաշենի գիշերօթիկում աշխատած կամավորների հետ

01_09-aktivistner Այսօր երիտասարդ ակտիվիստները Կրթության եւ գիտության նախարարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում` նախարարությունից պահանջելով արձագանքել Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի խնդիրներին` կրթության ցածր որակ, երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք եւ սեռական ոտնձգություններ, թերի սնունդ, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ: Երիտասարդներին հանդիպեցին նախարարի խորհրդական Մհեր Ղազարյանը եւ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նրանք խոստացան, որ նախարար Արմեն Աշոտյանը ուրբաթ օրը կընդունի կամավորների խմբին եւ կքննարկի գիշերօթիկ դպրոցում առկա խնդիրները: Այսօր երիտասարդ կամավորները նաեւ բաց նամակներ հանձնեցին ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ գլխավոր դատախազին: Այդ քայլով երիտասարդները եւս մեկ անգամ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեցին հատուկ դպրոցներում առկա խնդիրների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter