Պարզաբանում է «Օրանժ Արմենիան»
«Օրանժ Արմենիա» ընկերության անվան և ապրանքային նշանի վերաբերյալ մամուլում տեղ գտած սխալ տեղեկությունների շուրջ այսօր պարզաբանումներ է արել ընկերությունը:
Ընկերությունը, որը 2008թ. գրանցվել է «ՖՏԱ-Տելեկոմ» ՓԲԸ անվամբ, այս տարվա ապրիլի 3-ին պաշտոնապես անվանափոխվել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի («Orange Armenia» CJSC), որի մասին գրանցում է կատարվել Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում:
«Օրանժ Արմենիան» Հայաստանում հանդես է գալիս «Օրանժ» ապրանքային նշանով, որը Ֆրանս Տելեկոմ խմբի հիմնական բրենդն է: «Օրանժը» միջազգային ապրանքային նշան է և Հայաստանում գրանցված է 2001թ.-ից:
«Օրանժը աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ խմբի հիմնական ապրանքանիշն է, որն իր բաժանորդներին առաջարկում է հեռախոսակապի, ինտերնետի եւ հեռուստատեսության ծառայություններ: Խմբի վաճառքը 2008թ. կազմել է շուրջ 53,5 միլիարդ եվրո (25,5 միլիարդ եվրո` 2009թ. առաջին կիսամյակում): 2009թ. մարտի 30-ի դրությամբ ընկերությունն ուներ 186 միլիոն հաճախորդ 30 երկրում, որոնցից 124 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են: Օրանժը շարժական կապի երրորդ և գերարագ ինտերնետի առաջին մատակարարն է Եվրոպայում»,-տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել