HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մ.Մայիլյան.«Երկու տարրերը պիտի որ հայ հանրության բացասական արձագանքին արժանանան»

30_06-m_mailyan

ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի մեկնաբանությունը` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին երեկ հրապարակված արձանագրության առնչությամբ:

Ակնհայտ է, որ նախկինում թուրքական կողմը  Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական  հարաբերությունների հաստատման համար  առնվազը երեք նախապայման էր առաջադրում.

Թուրքիայի հետ ներկայիս պետական  սահմանի ճանաչումը Հայաստանի կողմից, Հայաստանի արտաքին-քաղաքական օրակարգից Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքների բացառումը եւ Ղարաբաղի ազատագրած տարածքների հանձնումը Ադրբեջանին: Հետո եղան ազդանշաններ առ այն, որ Անկարան պատրաստ է գնալ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, եթե այդ երեք նախապայմաններից գոնե մեկը կատարվի: Արձանագրությունների հրապարակված տեքստերում լիովին արտացոլված են միջազգային պայմանագրերով որոշված  սահմանների ճանաչման պահանջը եւ մասամբ`  Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի «սառեցումը»: Պատմական հարթությամբ  զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծմամբ Թուրքիան փաստորեն լրացուցիչ փաստարկ կստանա այն երկրների խորհրդարանների հետ հարաբերություններում, որոնցում աշխատանք է տարվում 1915 թվականին կատարված հանցագործության ճանաչման ուղղությամբ: Այս երկու տարրերը պիտի որ հայ հանրության բացասական արձագանքին արժանանան: Արձանագրություններում դրական կարեւոր հանգամանք է հայ-թուրքական  հարաբերությունների բարելավման եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջեւ անմիջական  կապի բացակայությունը: Թվում է, Անկարան  մոտ է այն բանի ընկալմանը, որ ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս վիճակը չի կարող խոչընդոտ լինել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ առկա խնդիրների համապարփակ կարգավորման ճանապարհին: Հուսանք, որ նման ընկալման գործում նկատվող առաջընթացը հերթական անգամ կողմնակի ազդեցություններից չի տուժի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter