HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի շնորհավորական ուղերձը ԼՂ անկախության տոնի առթիվ

23_05-s-sargsyanՍիրելի' հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Անցած տասնութ տարիները վերահաստատեցին 1991 թվականին ընդունված պատմական որոշման աներկբայությունը: Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր կառույցներով, բանակով եւ որ ամենակարեւորն է` սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով: Այսօր ի դեմս Արցախի` մենք, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրությունը, գործ ունենք ազատության, ինքիշխանության եւ ժողովրդավարության իդեալները կյանքի կոչող արդիական հանրապետության հետ, որ ի հեճուկս բոլոր օբյեկտիվ եւ արհեստական դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը: Հայաստանի Հանրապետությունը եւ համայն հայությունը բոլոր այս տարիներին եղել եւ միշտ մնալու են Արցախի հուսալի թիկունքը: Հավաստիացնում եմ բոլոր արցախցիներին եւ ողջ հայությանը, որ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման որեւէ լուծում լինելու է առաջին հերթին Ղարաբաղի ժողովրդի համաձայնությամբ եւ ազատ կամարտահայտմամբ: Սիրելի' արցախցիներ, Այս տոնի համար մենք առաջին հերթին պարտական ենք նրանց, ովքեր անմահացան` իրենց կյանքը դնելով հայրենիքի եւ ազատության զոհասեղանին: Գլուխ խոնարհելով նրանց շիրիմների առջեւ`  կրկին շնորհավորում եմ ձեզ այս պայծառ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բարօրություն, երջանկություն եւ ոգու արիություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter