HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քաշաթաղում «ոչ» են ասում մադրիդյան սկզբունքներին

ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձին էր նվիրված նաեւ այսօր Քաշաթաղի շրջանի Բերձոր շրջկենտրոնում տեղի ունեցած տոնական միջացառումը, որին տրվեց  քաղաքական երանգ եւ արդյունքում վերածվեց միտինգի: Միջացառումը նախաձեռնել էին Քաշաթաղի շրջանի վարչակազմը եւ  Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Ինչպես «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում նշեց ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, միջացառմանը մասնակցում էին 1000-ից ավելի մարդիկ, որոնց թվում էին նաեւ ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Վայոց ձորի ու Սյունիքի մարզերից Բերձոր այցելած մասնակիցները: Ներկա էր նաեւ Վայոց ձորի մարզպետը: Դավիթ Իշխանյանի խոսքերով, միջոցառման մասնակիցները մեկ անգամ եւս նշեցին, որ ազատագրված տարածքները սակարկության ենթակա չեն, որ հաստատ են կանգնած այս տարածքներում եւ որ ոչ մի դիվանագիտական կամ քաղաքական հարաբերություններ չեն կարող հետ պահել իրենց պահանջներից: Ելույթներում հստակ «ոչ» էր ասվում մադրիդյան սկզբունքներին, հայ-թուրքական նման հարաբերություններին, որոնք նշված են օրերս հրապարակված արձանագրություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter