HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյան. «Աջակցում ենք նախագահ Սարգսյանի նախաձեռնողական արտաքին քաղաքականությանը... »

02_09-H-AbrahamyanԱյսօր արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ` ամենամյա հավաքի շրջանակում: Քննարկման ընթացքում խորհրդարանի ղեկավար Հ. Աբրահամյանն ասել է. «Ազգային ժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը կազմում է մեծամասնություն: Ես` որպես ՀՀԿ  գործադիր մարմնի անդամ, ինչպես նաեւ խորհրդարանական մեծամասնությունը, աջակցում ենք նախագահ Սարգսյանի սկզբունքային ու նախաձեռնողական արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է մեր երկրի շահերի համակողմանի եւ հետեւողական պաշտպանությանը»։ ԱԺ մամլո ծառայության փոխանցմամբ` հավաքի աշխատանքներին մասնակցել են նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter