Կհիմնադրվի ԱՅՍԵԿ-ի շրջանավարտների ասոցիացիան
Սեպտեմբերի 4-5-ին Ծաղկաձորի «Multi rest House» հանգստյան տանը տեղի կունենա ԱՅՍԵԿ Հայաստանի քսանամյակին նվիրված համագումար, որի շրջանակներում պաշտոնապես կհիմնադրվի ԱՅՍԵԿ-ի շրջավարտների ասոցիացիան, որը կանդրադառնա Հայաստանում երիտասարդության և ձեռնարկատիրության հիմնախնդիրների լուծմանը:
Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և նախկին ԽՍՀՄ տարածաշրջանից ԱՅՍԵԿ Հայաստանի հիմնադիրները, շրջանավարտները, գործընկերները, միջազգային հյուրեր, ԱՅՍԵԿ-ի առկա անդամները, և այլոք:
Համաժողովի նպատակներն են.
· Ստեղծել երկխոսության դաշտ առաջադեմ երիտասարդության և փորձառու, գիտակ մասնագետների միջև՝ քննարկելու և առաջարկելու սոցիալական և տնտեսական տարբեր հիմնախնդիրների նորարական լուծումներ:
· Ամփոփել քսանամյա գործունեությունը, արձանագրել ձեռք բերված արդյունքները:
· Ստեղծել ԱՅՍԵԿ Հայաստանի տարբեր սերունդների ասոցիացիա, որը կանդրադառնա Հայաստանում երիտասարդության և ձեռնարկատիրությանը վերաբերվող հիմնախնդիրներին և կնախաձեռնի ծրագրեր այդ ուղղություններով:
Համագումարին կմասնակցեն բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր հանդիսանում են ԱՅՍԵԿ Հայաստանի հիմնադիրները, որոնց թվում են ՀՀ Էկոնամիկայի նախարար Ներսես Երիցյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը, ՄԱԿ-ի Աֆրիկա 1 սեկտորի խաղաղապաշտպանների ղեկավարի տեղակալ Արմեն Վահրադյանը, հաջողակ ձեռնարկատերեր և գործարարներ, տաղանդավոր երիտասարդներ և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման շրջականներում պատիվ ունենք հյուրընկալելու նաև «ԱԶՈՎՍՏԱԼ ԱՅՐՈՆ» ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի կառավարիչ Ախմեդ Բեդրեդինովին, ով հանդիսանում է ԱՅՍԵԿ ԽՍՀՄ-ի հիմնադիրներից մեկը:
ԱՅՍԵԿ-ը հանդիսանում է աշխարհի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը: Առկա ավելի քան 107 երկրներում ԱՅՍԵԿ-ը միջացգային հարթակ է հանդիսանում երիտասարդների համար բացահայտելու և զարգացնելու իրենց ներուժը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել