HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ամենաբարձր վճարվող պետական պաշտոնյաները

ՀՀ վերքաննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր վճարվող պետական պաշտոնյան է: Սահակյանը որպես աշխատավարձ ստանում է ամսական 1 մլն 425 հազար դրամ: Այս աշխատավարձը կազմված է 3 կոմպոնենտից՝ ՀՀ վերաքննիչ դատարանի քրեական պալատի նախագահի դրույքաչափ, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորի դրույքաչափ, աշխատանքային ստաժի հավելավճար:

Ամենաբարձր վճարվող պետական պաշտոնյաների երկրորդ հորիզոնականում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է, որը նույն սկզբունքով ամսական ստանում է 1 մլն 360 հազար դրամ աշխատավարձ:

Երրորդ հորիզոնականում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն է, որի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 345 հազար դրամ:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանը ամենաբարձր վճարվող պետական պաշտոնյաների ցանկում չորրորդն է՝ 1 մլն 300 հազար դրամ աշխատավարձով:

Հինգերորդ տեղում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է՝ 1 մլն 190 հազար դրամ աշխատավարձով:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եզրափակում է առաջին վեցյակը՝ 1 մլն 176 հազար դրամ աշխատավարձով:

Վերը բերվածը այսպես կոչված «կեղտոտ» աշխատավարձն է, այսինքն՝ հարկային պարտադիր պահումները հաշվարկված չեն. «մաքուր» աշխատավարձը, բնականաբար, ավելի քիչ է:

Մեկնաբանություններ (3)

A.
Dra poxaren tox zohvaz AZATAMARDIKNERI,HEROSNERI erexaneri npast@ barzraznen,ognen krvaz azatamartiknerin vor mardavael kiankov apren.te che mez hetakrkir el chi dranz ashxatavarzner@ ,irank ed ashxatavarzi huisin el chen .
Arsen
Normal ashxatavardzer en. Chem haskanum es inch lur a, vor shenc hpartoren el teghadrel eq.
Karen
DUQ SXAL EQ AMENABARDZ ASHXATAVARCY PETAKAN HAMAKARQUM STANUM E TEXNIKAKAN ANVTANGUTYAN AZGAYIN KENTRON POAKI TNOREN ASHOT PETROSYANY 2 milyon hh dramՄեկնաբանությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter