HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապիտանն իրեն մեղավոր է ճանաչել

02_09-Aram-MkrtchyanՕգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել Վայքի զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արամ Մկրտչյանը: Նույն օրը Արամ Մկրտչյանը վիարահատվել էր և տեղափոխվել հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Սեպտեմբերի 1-ի առավոտյան` ժամը 08.05-ին, Արամ Մկրտչյանը մահացել է: ՀՀ պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն` ՊՆ քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում օգոստոսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով /պաշտոնական դիրքի չարաշահում և իշխանազանցություն/ քրեական գործ է հարուցվել Վայքի զորամասի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, կապիտան Անդոկ Գալստյանի նկատմամբ` վերջինիս կողմից նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արամ Մկրտչյանին ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ: Օգոստոսի 29-ին կապիտան Անդոկ Գալստյանը ձերբակալվել է: «2009թ. սեպտեմբերի 1-ին  8-րդ կայազորային քննչական բաժնում գործը վարող քննիչի միջնորդությամբ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել կապիտան Անդոկ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Կապիտան Անդոկ Գալստյանը` որպես մեղադրյալ, հարցաքննության ընթացքում ինքնախոստովանական մանրամասն ցուցմունք է տվել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ և իրեն մեղավոր ճանաչել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter