HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5Հեռանկար Հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված վերջին զարգացումներն առայժմ քննարկվում են միայն քաղաքական տեսանկյունից: Մինչդեռ, մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական նշանակություն ունի: HJՀայաստանի և Թուրքիայի միջև հիմա էլ` փակ սահմանների ու դիվանագիտական հարաբերությունների պայմաններում, աշխույժ առևտուր է ընթանում: Նշենք, որ Թուրքիայի հետ մեր առևտրական ծավալները զիջում են միայն Ռուսաստանի, Չինաստանի և Ուկրաինայի հետ մեր առևտրի ծավալներին: Սակայն ավելի էական է այն, որ անցած տասը տարիների ընթացքում Հայաստանից արտահանումը դեպի Թուրքիա, ըստ էության, չի ավելացել, մինչդեռ ներմուծումը Թուրքիայից Հայաստան աճել է մոտ 7 անգամ ու հիմա կազմում է 267 միլիոն դոլար: Եվ սա այն պայմաններում, երբ անցած 10 տարիներին Հայաստանում իշխում էին թունդ ազգայնական ուժեր, որոնց հովանու ներքո «Ո’չ թուրքական ապրանքներին» խորագրերով ակցիաներ էին անցկացվում... Եվ հիմա հարց է առաջանում` ինչպիսի՞ն կլինի հայ-թուրքական սահմանի բացման հետևանքը Հայաստանի համար: Դեռ չեն վտարի Երեկ մամուլում հայտնված այն լուրերը, թե Ս. Սարգսյանի փեսա և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը հրաժարական է տվել, և նրանց ցանկանում են «վտարել» ՀՀ-ից, Սարգսյանների ընտանքին ստիպել են փոխել որոշումը: Ինչպես փոխանցում են իրազեկ աղբյուրները, Սարգսյանների ընտանիքը փոշմանել է` նրանք մտադիր են իրենց փեսային դեռ պահել: Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը, ըստ թերթի աղբյուրների, ընտանեկան լուրջ խնդիրներ ունի, և նրան, որպես պատիժ, ցանկանում էին «վտարել» երկրից` ուղարկելով Աֆրիկա` «Ռենկո» շինարարական կազմակերպության աֆրիիկյան մասնաճյուղերից մեկում պաշտոնի նշանակելով: Ի դեպ, ընտանեկան սույն սկանդալը, թերթի տեղեկություններով, ծագել է դեռ մեկ ամիս առաջ: HraparakԱրբակ Խաչատրյանը նոր բիզնես-պրոյեկտ է անում Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախկին խորհրդական Արբակ Խաչատրյանին մեր հասարակությունը հիշում է 2003 թվականի նախագահական ընտրությունների շրջանից, երբ նրան ձերբակալեցին նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանին 150 հազար դոլար գումար տրամադրելու մեղադրանքով: Հետագայում Ռուսաստանի դատարանը նրան արդարացրեց: Ժամանակին նա որոշակի քաղաքական և բիզնես հետաքրքրություններ ուներ Հայաստանում, սակայն վերջին մեկ տարում ապրում և աշխատում է Ռուսաստանում: Թերթի տեղեկություններով` այժմ Արբակ Խաչատրյանը նոր բիզնես-պրոյեկտ է անում: Նրա նախաձեռնությամբ Ռուսաստան է ներմուծվելու ամերիկյան հայտնի քաղցկեղային դեղամիջոց: Այն հիմնադրամը, որը պետք է զբաղվի այդ դեղամիջոցի մասսայական արտադրությամբ և կիրառմամբ, ղեկավարում է Վլադիմիր Պուտինի կինը, իսկ փոխնախագահն Արբակ Խաչատրյանն է: Օսմաներեն կարդացող չկա՞ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը երեկ «Հրապարակի» թղթակցին ասել է, որ Հայաստանում չկա գեթ մեկ օսմաներեն կարդացող պատմաբան, որպեսզի երբ համատեղ միջկառավարական ենթահանձնաժողովում բացվեն օսմանյան արխիվները, մենք դրանք վերծանող մասնագետ ունենանք: Երևի թե պարզ է, թե ինչու են հայերն այդքան խուսափում չարաբաստիկ պատմական հանձնաժողովի ստեղծումից. հավանաբար այնքան էլ վստահ չեն իրենց մասնագիտական հմտությունների վրա: CHIՍպանվել է երեք սահմանապահ Երեկ խոշոր միջադեպ է գրանցվել վրաց-թուրքական սահմանի մոտ: Առավոտյան այնտեղ հայտնաբերվել են երեք վրացի սահմանապահների դիակներ: Մի շարք լրատվամիջոցների համաձայն` միջադեպը տեղի է ունեցել սահմանի Ախալցիխեի հատվածում: Հետագայում հայտնի է դարձել, որ գործող սահմանապահ ուղեկալի երեք սահմանապահ հայտնաբերվել են մահացած, իսկ մեկը կորել է: Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը հաստատել է վրաց-թուրքական սահմանի վրա երեք վրացի սահմանապահների սպանության փաստը: Ոստիկանությունում հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Ախալցիխեի շրջանում: «Սպանությունը տեղի է ունեցել առաջին սեկտորից ոչ հեռու: երեք սահմանապահ հայտնաբերվել են մահացած, իսկ չորրորդը փախել է: Նախնական վարկածով` սպանությունը կարող էր հենց նա իրականացնել, սակայն պաշտոնական վարկածով դա դեռ չի հաստատվել: Հայտնի չէ նաև սպանության շարժառիթը: Կորած սահմանապահը հետախուզման մեջ է»,- նշել են վրացական սահմանապահ գերատեսչությունում: Միաժամանակ, Վրաստանի ՆԳՆ աշխատակազմի ղեկավար Շոթա Խիզանիշվիլին հայտարարել է, թե միջադեպը տեղի է ունեցել հենց հայ-վրացական սահմանին: «Այսօր առավոտյան հայտնաբերվել են երեք սահմանապահների դիակներ հայ-վրացական սահմանի` Ադիգենի շրջանի հատվածում: Ներկայումս ավելի տեղեկություններ չկան, ընթանում է հետաքննություն, տեղում են գտնվում իրավապահ մարմինների ներկայացուցիչներ»,- ասել է Խիզանիշվիլին: Ավելի ուշ այս հայտարարությունը ՀՀ ԱԱԾ-ի կողմից հերքվեց: Երեկոյան հայնտի դարձավ, որ չորրորդ սահմանապահին հաջողվել է հայտնաբերել և ձերբակալել: Aravot«Հ1»-ի տասնյակ աշխատակիցներ դարձել են ավելորդ Ըստ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանի` առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման պատճառով, մոտ 34 մարդու աշխատանքը համարվւոմ է ավելորդ: Հանրային հեռուստաընկերության մոտ 50 աշխատակից նախորդ ամիս հեռուստաընկերության ղեկավարության կողմից ծանուցում է ստացել այն մասին, որ սեպտեմբերի 1-ին ազատվում են աշխատանքից: Ընդ որում, «Առավոտին» դիմած աշխատակիցների հավաստմամբ, իրենց անգամ հարկ չեն համարել տեղեկացնել, թե որն է աշխատանքից զրկվելու պատճառը: Նրանց խոսքերով. «Խնդիրն այն է, որ մի շարք պատճառներով մեկը մյուսի հետևից փակվեցին գործող 7 ստուդիաներից 5-ը: Դրա հետ միասին դադարեցվեցին «Հ1»-ի սեփական թողարկման շատ հաղորդումներ ու ներկայումս եթեր են հեռարձակվում տարբեր հեռուստաընկերություններից ստացված հաղորդումները կամ էլ տարբեր ուղիներով ձեռք բերված սերիալներն ու մարտաֆիլմերը: Այս ամենի արդյունքում փակված ստուդիաների և անգործության մատնված այլ տեղամասերի շատ աշխատողներ հայտնվեցին հարկադիր պարապուրդում: Դրան ավելացավ նաև այս տարվա տնտեսական ճգնաժամի ազդեցությունը, որի շղարշի տակ քողարկվելով` հեռուստաընկերության ղեկավարությունը կրճատում է աշխատակիցներին»: Թե որն է այս մարդկանց աշխատանքից ազատելու պատճառը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը «Առավոտին» այսպես մեկնաբանեց. «Մեր ստուդիաներից ոչ մեկն էլ չի փակվել: Տեղի է ունեցել հետևյալը` մենք ունեինք կենտրոնական սարքասրահ և եթերային ծառայություն: Այդ սարքասրահի տեխնիկան փոխարինվեց ժամանակակից տեխնիկայով: Բնականաբար, ավտոմատացվում է եթերը, և դրա արդյունքում այդտեղ ավելի քիչ մարդ պետք է աշխատի: Հիմա 34 մարդ, ոչ թե` 50, ազատվել է աշխատանքից: Առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման պատճառով նրանց աշխատանքը դարձել է ավելորդ»: Hayoc-ashxarhԽախտումներ Մայրաքաղաքում 2009 թ. առաջին կիսամյակում գրանցվել է կանգառի և կայանման վայրի խախտման 9 հազար 993 դեպք, որից 271-ը կատարել են ուղևորատար մեքենաների վարորդները: Եթե համեմատենք 2008թ. նույն ժամանակահատվածի խախտումների հետ, ապա դրանք ավելացել են 1958-ով, իսկ ուղևորատար մեքենաների վարորդների կողմից  կատարածը պակասել է 312-ով: Այդ խախտումների համար նշանակված տուգանքը կազմում է 42 մլն 960 հազար դրամ: Մեր հալ, ձեր հավես Գյուղատնտեսության նախարարության պտղաբուծության և խաղողագործության գիտական կենտրոնում աֆրիկյան «Սայեր» և «Երևանյան» սորտերի ծիրանների տրամախաչումից ստացվել է նոր, վառ կարմիր պտղամսով ծիրան, որը գիտնականները անվանել են «Առինջի»: 168-jamՀաճախորդ է «կպցնում» Մինչ Հայաստանի տնտեսությունը շարունակում է եկնիշ թվերով անկում ապրել, իշխանություններն էլ ամեն օր խոսում են հարկային վարչարարության բարելավման և բյուջեի մուտքերի մեծացման անհրաժեշտության մասին, Պետական եկամուտների կոմիտեի որոշ պաշտոնյաներ զարգացնում են իրենց անձնական բիզնեսները: Օրինակ, ՊԵԿ նախագահի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը, որը «կրթված մարդու» և «պարկեշտ պաշտոնյայի» համարում ունի, վերջին շրջանում հասցրել է ծաղկեցնել իրեն պատկանող «Ահարոն Պարադիգմա» խորհրդատվաական ընկերությունը; Մասնավորապես` Չիլինգարյանը օգտագործելով պաշտոնը, հաճախորդներ է ապահովում իր ընկերության համար: «Ահարոն Պարադիգման» զբաղվում է հարկային օրենսդրության հարցերով խորհրդատությամբ, մատուցում է հաշվապահական, հարկային հաշետվությունների պատրաստման ծառայություններ, պետական մարմինների հետ հարաբերություններում պաշտպանում է հարկ վճարողի շահերը և այլն: Այսինքն` այս ընկերության գործունեությունը գրեթե ամբողջութամբ կապված է հարկային մարմինների աշխատանքի հետ, և ՊԵԿ նախագահի տեղակալը տնտեսվարողներին երևի «բարեկամաբար» խորհուրդ է տալիս օգտվել հատկապես այդ կազմակերպության ծառայություններից: Արդյունքում, թերթի տեղեկություններով, միայն Չիլինգարյանի պաշտոնավարման շրջանում «Ահարոն Պարադիգմայի» հաճախորդների թիվն ավելացել է ավելի քան 100 տնտեսվարողներով: Նշենք, որ Չիլինգարյանի «Տանիքը» համարվում է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչը նրան հնարավորություն է տալիս պետական աշխատանքի փոխարեն սեփական բիզնեսի համար «կլիենտ կպցնել», շատ դեպքերում նաև` ի հեճուկս ՊԵԿ-ի ղեկավարության: AzgՀայաստանցի զոհ Սանկտ Պետերբուրգում Օգոստոսի 31-ին Սանկտ Պետերբուրգում` Նախիմովի փողոցի 1-ին տան մերձակայքում, ժամը 22:45-ի մոտ հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացու դիակ: Տղամարդը սպանվել է սարսափելի դաժանությամբ. մարդասպանը զոհի կոկորդը կտրելուց բացի, մի քանի անգամ դանակահարել է նրան: Դեպքի վայրում, սակայն, դանակ չի հայտնաբերվել: ՌԴ իրավապահ մարմինները վարում են հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter