Արմավիրի մարզպետը չի պատրաստվում թողնել իր պաշտոնը
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի հունիսի 30-ի նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն անբավարար էր գնահատել Արմավիրի եւ Արարատի մարզպետների աշխատանքը՝ հողի հարկի հավաքագրման գծով անցած տարվա նույն ժամանակի համեմատ աճ չապահովելու համար: Հենց այդ օրվանից էլ լուրեր շրջանառվեցին, թե փոխվելու են Արմավիրի եւ Արարատի մարզպետները: Լրատվամիջոցներում մարզպետներին հեռացնելու նույնիսկ կոնկրետ ժամկետ է նշվում` մինչեւ սեպտեմբերի վերջ:
«Ես համոզված եմ, որ լրատվամիջոցները սխալ են հասկացել, եւ մեր աշխատանքը անբավարար չի գնահատվել: Ընդհանուր 5 ամսվա աշխատանքները` կապված հողի եւ գույքահարկի հավաքագրման հետ, քննարկվել են եւ այդ օրվա վիճակով, չնայած մեր ցուցանիշները 5 ամսում արդեն 50 տոկոսն անցել էին, սակայն խորհրդակցության ժամանակ քննարկվել են 4 ամսվա ցուցանիշները եւ, իրոք, 4 ամսվա ցուցանիշներով հարկերի հավաքագրումը մարզում 39 տոկոս էր: Փոխվարչապետն ասել է, որ այդ ամիսների կտրվածքով աշխատանքներն անբավարար են, բայց ոչ թե իմ աշխատանքն է գնահատել անբավարար, այլ հավաքագրման աշխատանքները: Բացի դա, օրենքով հողի եւ գույքահարկի հավաքագրման պարտականությունը համայնքապետարաններինն է: Հիմա նոր մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչներ են մշակվում, եւ այդ չափորոշիչներում արդեն տեղ է գտնելու, թե մարզպետները համայնքներում հարկերի հավաքագրման ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարել: Այնպես որ, մեր աշխատանքն անբավարար չի, եւ շրջանառվող լուրերը, թե ինձ հանում են, ասեմ, որ երբեք ոչ մի պաշտոնյա մշտական իր աթոռը չպիտի զբաղեցնի»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Աշոտ Ղահրամանյանը:
Մարզպետը պատրաստ է ազատել զբաղեցրած պաշտոնը, եթե այդպես որոշի իշխանությունը: «Եթե կառավարության ղեկավարը, հանրապետության նախագահը իմ աշխատանքները գնահատում են ոչ բավարար եւ այսօրվա չափանիշներին չեմ համապատասխանում, ուրեմն բնական է, որ ես իմ զբաղեցրած պաշտոնը պետք է ազատեմ»:
«Ինչպիսին են ձեւ եւ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի փոխհարաբերությունները, քանի որ այս օրերին խոսվում է, որ հենց նա է փոխարինելու ձեզ եւ ակտիվ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ»,- հարցրինք Աշոտ Ղահրամանյանին: «Մեր հարաբերությունները շատ նորմալ, աշխատանքային եւ մարդկային են: Հրանտ Գրիգորյանը Հանրապետական կուսակցության մարզային ղեկավարն է եւ, փառք Աստծո, մենք շատ ու շատ խնդիրներ միասին քննարկում ենք: Վատ հարաբերություններ մեր մեջ չկան, եւ այդ մասին խոսակցությունները սուտ են: Կարծում եմ` որեւէ մեկի ցանկությունն է, որ այդպես լինի»,- պատասխանեց մարզպետը:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել