HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը աջակցում է քաղաքապետարանին` դենդրոցիդը հասցնել իր ավարտին

trees_3.09.09 2009 սեպտեմբերի 3-ին առավոտ ժ. 9.00-9.30 սահմաններում Վ.Չերազի եւ Սպանդարյան փողոցներն իրար միացնող ճանապարհահատվածի շինարարության պատրվակով Գյումրիում իրականացվող դենդրոցիդը շարունակվեց եւ կարծես թե հասցվեց իր անտրամաբանական ավարտին: Զարմանալին այն էր, որ այդ բարբարոսությունն իրականացնելու ընթացքում տարածքում կար ավելի քան 20 ոստիկան, թվով ավելի շատ, քան բուն ծառաոչնչացման աշխատանքներ իրականացնողներն էին: Երեւի այս դեպքում քաղաքապետարանը ոստիկանության միջոցով պաշտպանվում էր Գյումրու հասարակության արդարացի զայրույթից: ՀՀ ՔՆ քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնից տեղեկացանք, որ թիվ N Տ8-ԺՄ/109 գրությամբ նրանք Գյումրու քաղաքապետարանից պահանջել են դադարեցնել ինքնակամ շինարարական աշխատանքները, մինչև սահմանված կարգով շինարարության թույլտվություն ձեռք բերելը, որը ենթադրում է նաև ՀՀ Կառավարության «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման եւ հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված պահանջների կատարումը: Քաղաքապետարանը, անտեսելով ՀՀ ՔՆ քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի պահանջը, խախտելով մի շարք միջազգային համաձայնագրերի, ՀՀ օրենքների եւ Կառավարության որոշումների պահանջները շարունակում է իր ինքնակամ շինարարությունը, ոչնչացնելով քաղաքի կենտրոնական հատվածի կանաչ տարածքները: Գեւորգ Պետրոսյան Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Հեռ. / ֆաքս  + 374 312/ 3 29 13 E-mail: [email protected] , [email protected]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter