HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՊաշտնական Թբիլիսիի կոշտ արձագանքը նախագահ Սարգսյանի հայտարարությանը Մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Սերգ Սարգսյանը անդրադարձել է ջավախահայության խնդիրներին: «Պետք է լուրջ քայլեր գործադրենք վիրահայությանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար: Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականությունը պետք է բխի «Ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից»: Դա պետք է ենթադրի վիրահայերի` Վրաստանի արժանապատիվ, հարգված քաղաքացիների համբավի ամրապնդում: Կարծում եմ, որ հայրերենը Վրաստանում տարածաշրջանային լեւզու ճանաչելու, հայկական առաքելական եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանում հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերըՎրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը»,- մասնավորապես նշել էր նախագահ Սերժ Սարգսյանը: AzgԵրկու օր ուշացումով պաշտոնական Թբիլիսին արձագանքեց նախագահ Սարգսյանի հայտարարությանը: Վրաստանի փոխվարչապետ Թամուր Յակոբավշիլին ասել է. «Հայաստանը թող զբաղվի հայոց լեզվի տարածմամբ իր երկրում: Մենք շատ երջանիկ ենք, որ հայոց լեզուն Հայաստանի Հանրապետության միակ պաշտոնական լեզուն է: Վրաստանը դեմոկրատական պետություն է, եւ այստեղ պահպանվում են բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքները, այդ թվում` հայերի»: Վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն էլ նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը համարել է կասկածելի` հավելելով, որ «այստեղ ինչ-որ կուլուարային խաղեր կան»: «Եթե Սերժ Սարգսյանը այդ նույնը պահանջեր Ռուսաստանից, ԱՄՆ-ից կամ այլ երկրներից, որտեղ մեծ թվով հայեր են ապրում, ամեն ինչ հասկանալի կլիներ: Դա տրամաբանական կուլուարային խաղ է, որին «մասնակից» են վրացի եւ ռուս որոշ քաղաքական գործիչներ»,- հայտարարել է Արեշիձեն: Փորձագետը հավելել է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վրաստանում ապրող հայերին կոչ էր անում սովորել վրացերեն: Կուբանում անչափահասները հայկական գերեզմաններ են ավերել Երեք անչափահասներ ձերբակալվել են Կուբանում` մեղադրվելով տեղի հայկական գերեզմանոցներն ավերելու մեջ: Նրանք մի քանի ժամվա ընթացքոմ քանդել են մի քանի տասնյակ գերեզմաններ: Այս միջադեպը տեղի բնակչությունը որակում է որպես ազգայնամոլություն, քանի որ երիտասարդներն ավերել են հենց հայկական գերեզմանները: Սակայն ոստիկանությունն այլ կարծիքի է: Ըստ նրանց` անչափահասները նման քայլի են դիմել ալկոհոլի ադեցությամբ: (Ինչ տարբերություն, չէի՞ն կարող ալկոհոլի ադեցությամբ այլազգիների շիրիմներն էլ քանդել): Անչափահասներին սպառնում է կամ տուգանք կամ ուղղիչ աշխատանք: AravotՁորի Միրոյի ոգով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը դեմ է Հայաստանի եւ Թուրքիայի նախաստորագրած արձանագրություններն, քանի որ կարծում է` այդ փաստաթղթերը որեւէ օգուտ մեզ համար չեն ներկայացնում, ընդհակառակը` այս պահի եւ հետագայի համար շատ մեծ վնասներ է տեսնում: «Մենք այդ ամենը հետո կզգանք, բայց արդեն ուշ կլինի: Մի դեպքում կարող էինք սահմանները բացել` եթե թուրքերն ընդունեին Հայոց ցեղասպանության փաստը: Մենք այդ պայմանը պետք է դնեինք. ուզում է` ընդունեին, ուզում է` ոչ: Ինչո՞ւ ենք սահման բացում մի պետության հետ, որը, փաստորեն, ֆաշիստական քաղաքականություն է վարում: Չենք կարող նաեւ փոխադարձ սահմաններ ճանաչել, որովհետեւ այդ սահմանները մենք չենք գծել ու չենք կարող դրա տակ նորից ստորագրել: Մենք մեր երկիրը միավորելու խնդիր ունենք: Իսկ աշխարհն էլ, որ քանդվի` հայերը Մուշ, Վան, Կարս բառերը չեն մոռանա»,- Report.am-ին հայտնել է Սոս Սարգսյանը: ԵԽ-ում կանդրադառնան «Ա1+»-ի խնդրին ԵԽ նախարարների կոմիտեն սեպտեմբերի 15-16-ի նիստում քննարկելու է Հայաստանի կողմից «Ա1+»-ի Եվրոպական դաարանի կայացրած վճռի կատարման ընթացքը, որից հետո, 2 օրվա ընթացքում, հրապարակելու է իր որոշումը: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը` հիշեցնելով, որ ԵԽ նախարարների կոմիտեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների իրականացման նկատմամբ վերահսկողական ֆունկցիա ունի, եւ առաջիկա օրերին քննարկելու է, թե ինչու մինչ օրս ԵԴ որոշումը մնում է թղթի վրա, իսկ «Ա1+»-ը` եթերազրկված: ՄԻ Եվրոպական դատարանը «Մելտեքս» ՍՊԸ-ի` «Ա1+»-ի հայցը բավարարել էր դեռ 2008 թվականի հունիսի 17-ին: HJԲՀԿ քանդո՞ւմ են Ինչպես փոխացնում են թերթի իրազեկ աղբյուրները, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նախագահականից շատ թափանցիկ ակնարկել են, որ հոկտեմբեր ամսից սկսած` նա պետք է վճարի իր գազալցակայաններում օգտագործված գազի ամբողջ գումարը: Բանն այն է, որ ըստ իրազեկ աղբյուրների, մինչ այժմ Ծառուկյանը վճարում էր իր` մոտ 4 տասնյակ գազալցակայաններում օգտագործված գազի ընդհանուր գումարի միայն 50 տոկոսը, ինչը նրան բերում էր ամսական միջինը 2 միլիոն դոլարի շահույթ: Ընդհանրապես, տպավորույթուն է ստեղծվում, որ Ծառուկյանի դեմ լուրջ արշավ է սկսվում, որի նպատակը ոչ միայն նրան սնանկացնելն է, այլ նաեւ ԲՀԿ-ն քանդելը: Ըստ թերթի աղբյուրների, Սերժ Սարգսյանի մարդիկ ԲՀԿ անդամներին համոզում են դուրս գալ ԲՀԿ-ից կամ հրաժարվել պաշտոններից: Մասնավորապես, այդ կերպ իր պաշտոնից օրերս արդեն հրաժարվել է Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ԲՀԿ-ական տեսակալ Արմեն Այվազյանը: CHIՀանձնաժողովի վերջնական եզրակացությունը չի ուշանա Այս օրերին Ազգային ժողովի մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի առանց այդ էլ տխուր պատկերն էլ ավելի է մռայլվել: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի մոտ դեպրեսիոն նոր փուլ է սկսվել, եւ նա կատեգորիկ հրաժարվում է բոլոր տեսակի շփումներից ու լրագրողների հետ հանդիպումներից: Միակ բանը, որ տվյալ հոգեվիճակում նա շարունակում է հաճույքով անել` դա Հատուկ քննչական ծառայության` մարտի 1-ի գործով զբաղվող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ հեռախոսով ակտիվորեն հեռախոսազրույցներ ունենալն է: Հանձնաժողովին մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ` անգամ «ամենաանմեղ» գործողությունն իրականացնելուց առաջ Նիկոյանը զանգահարում եւ իր քայլերը ճշտում է Հարությունյանի հետ: Նիկոյանը նպատակ է դրել մինչեւ սեպտեմբերի 15-ը ամփոփել հանձնաժողովի աշխատանքները, ըստ այդմ` այդ օրերին էլ հանդես գալ վերջնական զեկույցով: Թերթի աղբյուրները պնդում են, որ այդ զեկույցում ոչ մի արժանահիշատակ բան էլ չի լինելու: HraparakԱդրբեջանը «Եվրատեսիլացավ» է կպել Եվրոպական հեռարձակողների միությունը սեպտեմբերի 11-ին քննարկելու է «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթի ժամանակ Հայաստանի օգտին քվեարկած քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանում սկսված հետապնդումների հարցը: Թեեւ պաշտոնական Բաքուն հերքել է այդ տեղեկատվությունը, այնուամենայնիվ, լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել պետականորեն կազմակերպված ճնշումների վերաբերյալ, համաձայն որի` Հայաստանի օգտին քվեարկած ադրբեջանցիներին Ադրբեջանի ԱԱԾ-ի աշխատակիցները ազգի դավաճան են համարում եւ ստորացնում են: Չի բացառվում, որ Եվրոպական հեռարձակողների միությունը Ադրբեջանին զրկի «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթին մասնակցելու իրավունքից: Կոռուպցիոն նորամուծություն Գյումրու գեղարվեստի ակադեմիայի պատին սեպտեմբերի 1-ին անակնկալ է եղել ակադեմիայի տնօրեն Հակոբ Զիլֆիմյանի համար. պատին մեծ-մեծ տառերով գրված է եղել. «Կաշառակեր Զիլֆիմ- 6000 դոլար»: Հակոբ Զիլֆիմյանը արագ միջոցներ է ձեռնարկել` փորձել է մաքրել տալ գրությունը: Քաղաքում խոսակցություններ կան, որ գրությունն արել է ակադեմիա չընդունված տաղանդավոր ուսանողներից մեկը` զայրանալով այն մտքից, որ իր տեղը անտաղանդ մեկին են տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter