HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Փաստաբանների դատական գործը հետաձգվել է

04-09_pastabannerԱյսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է սկսվեր փաստաբաններ Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Դիանա Գրիգորյանի գործի քննությունը, որը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 15-ը: Պատճառը մեղադրյալ Արա Զաքարյանի պաշտպանի բացակայությունն է եղել:

Փաստաբանները մեղադրվում են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցեբերելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ «անհարգալից վերաբերմունքը» դրսեւորվել է նրանում, որ փաստաբանները «Պիցցա դի Ռոմայի» գործով դատական նիստի ժամանակ լքել են նիստերի դահլիճը` համոզված լինելով, որ դատավոր Եվա Դարբինյանը թույլ է տվել պաշտոնեական հանցագործություն:

«Եվա Դարբինյանը կեղծել է երկու դատական որոշումներ, որոնցից մեկը կազմել եւ ստորագրել է հետին թվով»,- հայտարարել են մեղադրվող փաստաբանները:

Դիանա Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ իրենք չեն պատրաստվում «համաներվել», քանի որ իրենց մեղավոր չեն ճանաչում եւ ցանկանում են հասնել արդարացման դատավճռի:

Արթուր Գրիգորյանի կարծիքով` իրենց մեղադրանք են առաջադրել «մարտի 1»-ի գործով անցնող մեղադրյալներին պաշտպանելու համար: Նշենք, որ ներկայումս Արա Զաքարյանն ու Արթուր Գրիգորյանը հանդիսանում են Խաչատուր Սուքիասյանի պաշտպանները:

Ի դեպ, փաստաբանների նկատմամբ հարուցված քրեական գործերից հետո` հունիսի 8-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` խնդրելով որոշել քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության մի շարք հոդվածներին:

Արմեն Հարությունյանի դիմումը Սահմանադրական դատարանը կքննի նոյեմբերի 10-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter