Սպանվել է որսորդական հրացանով
Երեկ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանությունունմ հաղորդում է ստացվել, որ Մխիթար Գոշ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7/Ա հասցեում հայտնաբերվել է 36-ամյա Հրանտ Մաթուլյանի դիակը`արյան հետքերով:
«Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, նույն տան բնակիչ` ՌԴ քաղաքացի, 25-ամյա Գեորգի Պ.-ն, որսորդական հրացանից հրազենային վնասվածքներ է հասցրել Հ. Մաթուլյանին, որը մինչև շտապօգնության ժամանումը մահացել է»,- հաղորդում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Դեպքի վայրի զննությամբ տան ննջասենյակի հատակին հայտնաբերվել է 1957 թ. արտադրության, 16 x 70 տրամաչափի զուգահեռ տեղակայված երկփողանի որսորդական հարթափող հրացան` փամփշտանոցներում 2 հատ 16 x 70 տրամաչափի կրակած պարկուճներով, որն առգրավվել է փորձաքննության ուղարկելու համար:
Ոստիկանությունից նաեւ հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Գեորգի Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել