HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Երիտասարդական կազմակերպությունները կոչ են անում Արցախի հարցում երբեք չգնալ պարտադրված զիջումների

a-mkrtchyan_4.09.09Սեպտեմբերի 3-ին «Միացում» ազգային նախաձեռնության կազմակերպած «Ոչ մի թիզ` հայրենի հողից» հավաք-քննարկման ժամանակ «Հայազն» երիտասարդների միաբանություն հասարակական կազմակերպության անդամ Արմեն Մկրտչյանն ընթերցել է իրենց և մի շարք այլ կազմակերպությունների կոչը: Ստորև ներկայացնում ենք այն: ԿՈՉ Մենք` երիտասարդ հայկազուններս, որ մեր մեջ կրում ենք Հայկ Նահապետի արյան և բազկի ուժը, որ առաջնորդվում ենք ազգային-քրիստոնեական գաղափարախոսությամբ, որ զինվորն ու պահապանն ենք հայ ինքնության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, այսինքն` Հայաստանի սահմանների, կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը. 1. Չմոռանալ հայ ժողովրդի հերոսական անցյալը: 2. Չթերագնահատել սեփական ժողովրդի ուժը: 3. Չգերագնահատել վախկոտ թշնամուն: 4. Հանդես գալ այնպես, ինչպես վայել է հաղթած կողմին, այսինքն` երբեք չգնալ պարտադրված զիջումների: 5. Պահպանել և զարգացնել Արցախյան փառահեղ հաղթանակը: Եվ ինչպես մեր հայրերն ու եղբայրները 20 տարի առաջ նետվեցին ճակատ` հայրենի հողը պաշտպանելու, այժմ էլ մենք, անհրաժեշտության դեպքում մի բռունցք դարձած, պատրաստ ենք ծնկի բերել թշնամուն` հանուն մեր բարեկեցիկ ապագայի և հայության հարատևման: Հայտարարությանը միացել են` «Հայազն» երիտասարդների միաբանություն հասարակական կազմակերպությունը, «Հայրենիք» հայրենատիրական-ազգայնական շարժումը, «Հայրենասեր երիտասարդների միություն» ազգային նախաձեռնությունը, «Միացյալ Հայք» ազգայնական կազմակերպությունը, «Ապրիլի 24-ի խումբ» կազմակերպությունը, «Ցեղակրոն ուխտեր» հասարակական կազմակերպությունը, «Հայ ցեղապաշտների խմբավորում» կազմակերպությունը, «Հայասա» ազգայնական շարժումը: Հայտարարությունը բաց է բոլոր անհատների ու կազմակերպությունների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter