HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեխակ Ապրեսյան. «Եթե ես գնամ Ֆրանսիա եւ այնտեղ չկարողանան հայերեն ինձ սպասարկեն, ես իրավունք ունե՞մ բողոքել»

m-apresyan_5.09.09Օգոստոսի 31-ի համարում անդրադարձել էինք 12 օրով Հայաստան ժամանած ֆրանսիացի զբոսաշրջիկ Լյուդովիկ Լը Գոֆի դժգոհություններին: Հիշեցնենք, որ զբոսաշրջիկը հիմնականում դժգոհում էր, որ Հայաստանում հաղորդակցվելու հետ կապված խնդիրներ է ունեցել, քանի որ ոչ մի սպասարկման օղակում ֆրանսերենին չեն տիրապետել: Լյուդովիկ Լը Գոֆին դուր չէր եկել նաեւ հասարակական տրանսպորտի վրա երթեւեկության ուղղությունների մասին միայն հայերեն գրությունների առկայությունը եւ այլն (Տես՝ Ֆրանսիացի զբոսաշրջիկը զարմացել է՝ տեսնելով երթուղային տաքսիներում իրար գիրկ նստած մարդկանց): Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն անդրադարձավ զբոսաշրջիկի «Հետք»-ին հայտնած դժգոհություններին: «Մեր երկիր տարբեր պետությունների զբոսաշրջիկներ են գալիս եւ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ իրացնել բոլոր լեզուները: Դա չի նշանակում, որ չենք ուզում ֆրանսերեն լեզուն զարգացնել, պարզապես դա ժամանակի հարց է եւ պետք է հիմա բավարարվենք անգլերենով, քանի որ այդ լեզվով խոսող զբոսաշրջիկներն ավելի շատ են: Ֆրանսիան մեզ բարեկամ երկիր է, միեւնույն ժամանակ` նպատակային շուկա, ուրեմն նաեւ այդ շուկային համապատասխան պետք է լինեն ծառայությունները: Բայց ֆրանսիացիներն էլ գիտեն անգլերեն, եթե անգլերեն լեզվով սպասարկվեն` հաստատ կհասկանան եւ պետք չի դժգոհել, ասելով, որ անպայման ուզում ենք ֆրանսերենով սպասարկվել: Ֆրանսիացիներն այդպիսին են, նույնիսկ. եթե Ֆրանսիայում նրանց մոտենաս ու անգլերենով ինչ-որ բան հարցնես, շատ հնարավոր է, որ քո հետ ընդհանրապես չխոսեն: Հարգանքի արժանի սովորություն է, որ ուզում են իրենց մայրենի լեզվով շփվեն: Եթե խոսում ենք բիզնեսի լեզվով, ապա այո’, Ֆրանսիան մեզ համար կարեւոր երկիր է, բայց ոչ միայն Ֆրանսիան: Ասեմ, որ ունենք շատ լավ ֆրանսերեն խոսող զբոսավարներ: Բայց պետք է ամեն ինչ անենք, որ մարզերում էլ տարբեր լեզուներին տիրապետող մասնագետներ ունենանք»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Անդրադառնալով ֆրանսիացի զբոսաշրջիկի դժգոհությանը, որ Հայաստանում իր լեզվով չի սպասարկվում, Մ. Ապրեսյանը հակադարձեց. «Եթե ես գնամ Ֆրանսիա եւ այնտեղ չկարողանան հայերեն ինձ սպասարկեն, ես իրավունք ունե±մ բողոքել»: Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետը «մասնակի» ընդունեց նաեւ հասարակական տրանսպորտի  եւ այլ անհրաժեշտ օբյեկտների վրա միայն հայերենով նշագրումներին: «Տրանսպորտի խնդիրն ընդունեցի, բայց ոչ ամբողջությամբ: Ասեմ, որ այդ հարցը քննարկվել է եւ եկել ենք նախնական պայմանավորվածության, որ առաջիկայում կանգառներում  այլ լեզվով տեղեկատվություն նույնպես լինի: Եթե համեմատում ենք մի քանի տարի առաջ տիրող իրավիճակն ու այսօր` առաջընթացն ակնհայտ է: Իհարկե, խնդիրներ կան, բայց դրանց լուծման համար էլ ժամանակ է պետք: Օրինակ, հիմա ճանապարհներին տեղադրված են վահանակներ, ինչը տարիներ առաջ չկար: Սակայն դրանք էլ կատարելագործման կարիք ունեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter