Ավագ դպրոցները խնդիրներ են առաջացրել Արմավիրի մարզում
Նախորդ ուսումնական տարում Երեւանում եւ մի քանի մարզերում փորձնական ավագ դպրոցներ բացվեցին եւ, փորձը հաջողված համարելով, այս ուսումնական տարվանից հանրապետության մի շարք հանրակրթական դպրոցներ վերածվեցին ավագ դպրոցների: Ծնողներին ու աշակերտներին չէր ոգեւորում ավագ դպրոցի գոյությունը:
Օրինակ` Էջմիածնի թիվ 8 դպրոցի աշակերտների ծնողները մինչեւ ուսումնական տարվա սկսվելը բողոքի ցույցեր էին կազմակերպում, որպեսզի իրենց դպրոցը «ավագ» չդառնա: Կրթության եւ գիտության նախարարությունը ստիպված տեղի տվեց, եւ ավագ դպրոց դարձավ թիվ 10 դպրոցը: Բանն այն է, որ ավագ դպրոցներում առաջին եւ մի շարք այլ դասարանների ընդունելություններ չեն արվում (ավագ դպրոցները փուլ առ փուլ են ձեւավորվում- հեղ.), եւ աշակերտները ստիպված տեղափոխվում են այլ դպրոցներ: Սակայն ոչ բոլոր դեպքերում է ծնողներին հաջողվում տանը մոտ դպրոց գտնել, ինչն էլ լուրջ դժվարություններ է ստեղծում թե' աշակերտների եւ թե' ծնողների համար:
Արմավիրի մարզում 2009-10 ուս. տարում ձեւավորվել են թվով 5 ավագ դպրոցներ` 1-ական դպրոցներ Արմավիր եւ Մեծամոր քաղաքներում եւ 3 դպրոց Էջմիածնում:
Հատկապես Էջմիածնում ծնողները չգիտեն, թե այժմ ավագ դպրոց դարձած թիվ 2, 5 եւ 10 դպրոցներում սովորող իրենց երեխաներին ուր տանեն, որպեսզի երեխաները դժվարություններ չունենան: Ծնողներից շատերը թիվ 2 դպրոցից 3-րդ եւ 4-րդ դասարաններում սովորող իրենց երեխաներին տեղափոխել էին թիվ 1 դպրոց: Սակայն 2 օր դպրոց տանել-բերելով` զգացել էին, որ ի վիճակի չեն ամբողջ տարին երեխաներին քաղաքի մի ծայրից տանել մյուս ծայրը:
Արմինե Կիրակոսյանը իր 3-րդ դասարանցի աղջկան բերել էր թիվ 1 դպրոց ու սեպտեմբերի 1-ից ընդամենը 2 օր անց եկել ու երեխայի գործը ետ էր վերցնում: «Տղաս էլ 5-րդ դասարանում է սովորում ու արդեն ի վիճակի չեմ միանգամից 2 տեղ վազեմ: Եկել եմ աղջկաս գործերը տանեմ 4-րդ դպրոց, որ գոնե իրար մոտ լինեն»,- ասաց Արմինեն: Մի քանի տասնյակ ծնողներ նույնպես եկել եւ իրենց երեխաների գործերը ետ էին վերցնում, դարձյալ նույն պատճառաբանությամբ` կա'մ դպրոցն է հեռու, կա'մ էլ երեխաներից մեկը մի դպրոցում է սովորում, մյուսը` մեկ այլ: Ծնողներին այս հնարավորությունը տրվել է երկար «բանակցություններից» հետո:
Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը վարչության այլ աշխատակիցների հետ 2 օր անընդմեջ եղել է Էջմիածնում, որպեսզի աշակերտների գործերը մի դպրոցից մյուսը տեղափոխելու գործընթացը ճիշտ կազմակերպվի եւ դրանից աշակերտները չտուժեն: Թիվ 2 ավագ դպրոցի տարրական դասարանների աշակերտներն այժմ տեղափոխվել են թիվ 4 հանրակրթական դպրոց, թիվ 5 ավագ դպրոցից` 9-րդ հանրակրթական դպրոց, իսկ թիվ 10 ավագ դպրոցի աշակերտներն այսուհետ կսովորեն թիվ 8 եւ 12 հանրակրթական դպրոցներ: Այստեղ առաջ է գալիս նաեւ ուսուցիչների դասաբաշխման հարցը, քանի որ դասարանների վերակոմպլեկտավորումներն իրենց հերթին ենթադրում են նոր ժամաբաշխումներ:
«Հիմա Էջմիածնի թիվ 1 եւ թիվ 4 դպրոցներում խնդիր ունենք: Երբ 2-րդ դպրոցը դարձավ ավագ դպրոց, բնականաբար, առաջին դասարան չընդունեց, եւ այնտեղ հաճախող առաջին դասարանցիները տեղափոխվեցին այլ դպրոցներ: Քանի որ թիվ 4 դպրոցը մոտ է 2-րդ դպրոցին, շուրջ 120 աշակերտ գնում է 4-րդ դպրոց: Լուրջ վտանգ ունենք թիվ 7 դպրոցում, որտեղ 16 աշակերտ է հավաքվել առաջին դասարանում: Պատճառն այն է, որ այս պահին դպրոցը վերանորոգման խիստ կարիք ունի, իսկ աչք է շոյում հիմնականում բարեկարգ ու վերանորոգված դպրոցը: 4-րդ դպրոցը բավականին վերանորոգված է, եւ ծնողներն իրենց երեխաներին տանում են նմանատիպ դպրոցներ»,- «Հետքին» պարզաբանեց Գայանե Սայադյանը:
Դժվարին խնդրի առջեւ էր կանգնել Էջմիածնի թիվ 4 դպրոցի տնօրենը, քանի որ իր դպրոցում աշակերտները բավականին շատ են եւ ստիպված է լինելու դասերը կազմակերպել մի քանի հերթով: Իր «ոչ լավ» վիճակից դժգոհեց նաեւ թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը: Ուսումնական տարվա հենց առաջին օրվանից իրենց երեխաներին դպրոցից տեղափոխող ծնողները մի քանի օր շարունակ վիճել են տնօրենի հետ: Կարինե Հովակիմյանը ծնողներից նույնիսկ անեծք ու հայհոյանքներ էր լսել:
Տիկին Սայադյանի հետ միասին դասարանները կոմպլեկտավորում եւ աշակերտներին ու նրանց դասվարներին մի դպրոցից մեկ այլ դպրոց տեղափոխելուն օգնում էին նաեւ թիվ 1 եւ 4 դպրոցների տնօրենները:
Այս տարի Արմավիրի ավագ դպրոցները խնդիրներ են ունեցել նաեւ մարզում գործող վարժարանների ու քոլեջների հետ: Գայանե Սայադյանի փոխանցմամբ` նշված ուսումնական հաստատություններում տարածել էին խոսակցություններ, թե իրենց մոտ ուսուցումը 2 տարի է, ինչն ապատեղեկատվություն է եղել:
«Ծնողներն էլ հավատալով այդ խոսակցություններին` շահագրգռված էին, որ իրենց երեխաներին ավագ դպրոցում 3 տարի սովորելու փոխարեն հանգիստ կարող են տանել ուսումնարան կամ քոլեջ: Դրանից ելնելով` ավագ դպրոցներից ունեցանք բավականին արտահոսք: Եւ բնական է` եթե աշակերտների թվաքանակը պակասում է` դասարաններ են փակվում, ժամերն են կրճատվում, եւ ուսուցիչներին կրճատելու հարց է առաջանում: Բայց, փառք Աստծո, ոչ մի ուսուցիչ դպրոցից դուրս չի մնացել: Դա արեցինք դասարանները կիսելու եւ նոր դասարաններ բացելու միջոցով: Հիմա դուրս մնացած ուսուցիչների խնդիր չունենք, պարզապես ուսուցիչների մի մասը թերծանրաբեռնված է, ինչը առաջիկա տարիներին կկարգավորվի»,- պարզաբանեց վարչության պետը:
Նշենք, որ վերջին 4-5 տարիների ընթացքում Արմավիրի մարզում շուրջ 10 000 աշակերտ պակասել է: Աշակերտ չհավաքվելու պատճառով մոտ 100 դասարան միայն այս տարի է փակվել:
«Նախորդ ուսումնական տարում ունեինք 4500 շրջանավարտ, իսկ այս տարի` 3900: Միայն շրջանավարտներով տեսեք, թե ինչքան է իջել մեր աշակերտների թիվը: Ի ուրախություն մեզ` աշակերտների թիվը սկսում է քիչ-քիչ ավելանալ: Այս տարի առաջին դասարանցիները 3005-ն են, արդեն հաջորդ տարի կունենանք 3650 առաջին դասարանցի: Մեր հիմնական հույսն ու ուրախությունը դրսից երեխաների ներհոսքն է: Գիտեք, դպրոցը ֆինանսավորվում է աշակերտի թվաքանակով, եւ ինչքան շատ աշակերտ լինի, դպրոցն այնքան լավ վիճակում կլինի»,- ներկայացրեց Գ. Սայադյանը:
Այս ուսումնական տարում Արմավիրի մարզի գյուղական համայնքներում ավագ դպրոցներ չկան, սակայն հաջորդ ուսումնական տարում արդեն գյուղական բնակավայրերում էլ կլինեն ավագ դպրոցներ: Թեեւ գյուղական բնակավայրերում ավագ դպրոցներ չկան, բայց կոմպլեկտավորվել են ավագ դասարաններ` 10, 11 եւ 12-րդ:
Գայանե Սայադյանն արդեն մտավախություն ունի, որ գյուղական վայրերում ավագ դպրոցների ստեղծումը լուրջ դժվարություններ կստեղծի կրթական ոլորտի հետ կապ ունեցող բոլոր օղակների համար: «Տարիներ առաջ մարզում մի քանի գյուղի համար դարձյալ եղել է մեկ ավագ դպրոց ու շատ խնդիրների առաջ են կանգնել, եւ հիմա ետ գնալ դրան, կարծում եմ, բավականին դժվար է լինելու: Մենք էլ ենք գիտակցում, որ գյուղից գյուղ գնալը դժվար է, առավել եւս, որ շատ գյուղերի ճանապարհներ բարեկարգ չեն: Նույնիսկ գյուղի մի ծայրից մյուսը հասնելն է երեխաների համար դժվար, ուր մնաց գյուղից գյուղ գնալը: Ասում են, որ պետք է գործի «Ավտոբուս» ծրագիրը, որ երեխաներին տանի դպրոց ու ետ բերի: Տեսնենք` ինչպես կլինի, բայց կարծում եմ, որ ճիշտ չէ գյուղերում ավագ դպրոց ունենալը: Եթե մի գյուղում լինի ավագ դպրոց ու մյուսում չլինի, հարեւան գյուղի ավագ դպրոց գնացող աշակերտի ծնողը իր մյուս երեխաներին էլ կհանի եւ կուղարկի նույն դպրոց, որպեսզի երեխաներն իրար հետ գնան ու գան: Դրանով շատ դպրոցներ կտանենք մարման»,-մտահոգված էր տիկին Սայադյանը:
Վարչության պետը եւս մեկ մտահոգություն ուներ: Բանն այն է, որ ավագ դպրոցների վերահսկողությունն իրականացնելու է ոչ թե մարզպետարանը, այլ Կրթության եւ գիտության նախարարությունը: «Ես ինքս չեմ ընդունում, որ ավագ դպրոցներն անցնեն նախարարության ենթակայության տակ: 2 տարի է ավագ դպրոցների խնդիրն անընդհատ քննարկել ենք, աշխատել ենք դրանց վրա, որ կայացնենք ավագ դպրոցը: Հետո պարզվում է, որ մենք միանգամից մի ամբողջ դպրոց հանձնում ենք նախարարությանը: Հասկանալի է, նախարարությունը կրթական ոլորտի վերադասն է, բայց դպրոցի աշակերտն ու ծնողներն իմ բնակիչներն են: Կարծում եմ` արդարացի ու ճիշտ չի նման մոտեցումը: Ինչքան էլ դպրոցները լինեն նախարարության ենթակայության տակ, էլի մենք կունենանք վերահսկողություն, որովհետեւ մեր տարածքում են գործում, ու այդպես տնօրենը կդառնա 2 տիրոջ ծառա: Եթե քննարկման հարց լինի, ես նախարարությանը բացասական պատասխան կտամ»,-ավելացրեց Գ. Սայադյանը:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ նախարարության ենթակայության տակ գործող դպրոցներ ունենալը նորույթ չէ հանրապետության համար, եւ իրենք շատ արդյունավետ աշխատում են մարզպետարանների կրթության վարչությունների հետ:
«Այստեղ տնօրենների` 2 տիրոջ ծառա լինելու հարց չկա, եւ մարզպետարանների հետ նորից արդյունավետ կաշխատենք: Մեր վարչությունն ունի տեսուչներ, որոնք կցված են մարզերին եւ հետեւում են ամբողջ գործընթացին: Մեր խորհրդակցություններին տնօրեններ են գալիս, ու ցանկացած հարց իրենց հետ քննարկվում է, այնպես չէ, որ հսկողություն չկա»,- ավելացրեց Ն. Հովհաննիսյանը

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել