HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեգործականը սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին արձանագրությունները

sargsyan-sedrakyan_4.09.09Նախագահի  մամլո գրասենյակը տեղակացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միության ներգրավվածությունը   համահայկական նշանակության խնդիրների լուծման գործում եւ ասել, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ձեռնարկների մասին: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է Միության ընթացիկ եւ  առաջիկա ծրագրերը: Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումներին: Պերճ Սեդրակյանի խոսքով` Հայկական բարեգործական ընդհանուր միության Միությունը, բնականաբար, չի կարող անտարբեր լինել ազգային-քաղաքական խնդիրների հանդեպ եւ մեծ ուշադրությամբ հետեւում է գործընթացին: Նա ասել է, որ Բարեգործականը  սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին արձանագրությունները եւ կարեւորում այն հանգամանքը, որ բանակցությունները չեն պարունակում որեւէ նախապայման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter