Ադրբեջանցիները մեկ շաբաթում 230 անգամ հրադադարը խախտել են
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 230 անգամ:
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում «АК», «СВД» և «ПК» տիպի հրաձգային զենքերից թիրախային և անկանոն կրակոցներ են արձակել առաջնային գծի տարբեր ուղղություններով, որոնց արդյունքում օգոստոսի 21-ին արևելյան պաշտպանական հատվածում վիրավորվել է ՊԲ զինծառայող Նվեր Գարիկի Սարգսյանը:
Նախահարձակ հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների: Ըստ Բաքվի աղբյուրների՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է կորուստներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել