Պահանջում են ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին
Մենք, ներքոստորագրյալներս դիմում ենք ՀՀ իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել հայտնի լրագրող, հրապարակախոս, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:
Անհերքելի փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը երկրի ապագայի համար պայքարող, լայն ժողովրդականություն վայելող ակտիվ քաղաքական գործիչ լինելով՝ ազատազրկվել է իր քաղաքական գործունեության համար, ինչը անհարիր է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի սկզբունքներին:
Միեւնույն ժամանակ պահանջում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մարտի 1-ի զոհերի իրական մեղավորների բացահայտման համար:
Հայաստանի եւ Արցախի համար բախտորոշ արտաքին քաղաքական գործընթացների ներկա ժամանակաշրջանում հատկապես հրատապ է երկրում հանդուրժողականության եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորումը:
Երեւանի պետական համալսարանի աշխատակիցներ՝
Հակոբ Հակոբյան - ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր, դոցենտ
Վահրամ Դումանյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ, ֆակուլտետի դեկան
Ալբերտ Կիրակոսյան - ՀԳԱԱ թղթակից անդամ, ամբիոնի վարիչ
Գուրգեն Հակոբյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ, ամբիոնի վարիչ
Յուրի Հակոբյան - ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ
Նորիկ Գալստյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Լեւոն Միքայելյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Դավիթ Սեդրակյան - ՀԳԱԱ ակադեմիկոս, ամբիոնի վարիչ
Լեւոն Գալստյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Աշոտ Գեւորգյան - ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր, դոցենտ
Առաքել Թասլաքյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Արշակ Վարդանյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Մարտին Սաքանյան - գիտաշխատող
Զոհրաբ Հովհաննիսյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Սեյրան Ստեփանյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Երվանդ Մկրտչյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Սահակ Սահակյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել