«Իրական պատմությունը»` ըստ Գալուստ Սահակյանի
Վերլուծաբան Անդրիաս Ղուկասյանը «Հետքին» տված հարցազրույցում ասել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ Հայաստանը, վավերացնելով «ԱՊՀ ստեղծման մասին պայմանագիրը» եւ «Հելսինկյան համաձայնագիրը» ` ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի պատճառով մինչ օրս չի կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը:
«Հետքի» այն հարցի, թե ինչու ներկայիս իշխանությունը դա չի շահարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, Ղուկասյանը պատասխանել էր. «Եթե ներկայիս իշխանությունը շահարկի այդ փաստը, ապա նա պետք է շտկի Տեր-Պետրոսյանի սխալները, իսկ դա նշանակում է առ ոչինչ ճանաչել «ԱՊՀ ստեղծման մասին պայմանագիրը», այսինքն` փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իսկ դա Հայաստանի իշխանությունը չի կարող անել»:
Այսօր Գալուստ Սահակյանը պատասխանելով «Հետքի» թղթակցի հարցին, մեկնաբանել է վերլուծաբանի կարծիքը. «Կարելի է էդ Ղուկասյանին ասել` մի քիչ էլ պարապի: Իհարկե, այդ խնդիրը ես էլ եմ արձանագրել, մինչև 92 թվականը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը Հելսինկյան փաստաթուղթ էր ստորագրվել Ադրբեջանի կազմում գտնվող Ղարաբաղի մասին: Դրան հետևել է հուլիսի 8-ի Գերագույն խորհրդի նիստը, որտեղ այդ խնդրի շուրջ այն ժամանակվա ընդդիմությունը դաշինք էր, որի մաս էր կազմում նաև Հանրապետականը, իրադարձություններն այնպես հասունացան, որ Բաբկեն Արարքցյանն իր հրաժարականի հարցը դրեց խորհրդարանում, իհարկե չընդունվեց , կոմպրոմիսի եկան ու մի փաստաթուղթ ստեղծեցին, որն արգելում է որևէ պետական քաղաքական գործչի որևէ փաստաթուղթ ստորագրել, որի մեջ գրված կլինի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Սա է իրական պատմությունը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել