Խաչատուր Սուքիասյանին ազատ են արձակել

Խ.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երեկ քննարկվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը:
Հաշվի առնելով, որ 2008 թվականի մարտի 5-ից հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր, մեղադրյալ Խաչատուր Սուքիասյանը, 2009թ. սեպտեմբերի 2-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին՝ նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին որոշել է փոփոխել Խ.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Խ.Սուքիասյանը 04.09.09թ. ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել