HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԽուճապ արտարժույթի շուկայում Երեկ Հայաստանի բազմաթիվ բանկեր հրաժարվում էին արտարժույթի փոխանակման գործարքներից, մասնավորապես` արտարժույթ չէին վաճառում: Մեր տեղեկություններով` դրամի փոխարժեքը կայուն պահելու խնդիրը այնքան լուրջ է դրված, որ իշխանությունները որոշել են դիմել ծայրահեղ քայլերի: 168-jamՄասնավորապես, ըստ հավաստի աղբյուրների, նրանք որոշել ե արտարժույթով բանկային ավանդների պարտադիր պահեստավորման նորման գործող 12 տոկոսից դարձնել 30 տոկոս: Նշենք, որ պահուստավորման նորման ավանդների այն տոկոսն է, որը առևտրային բանկերը պարտավոր են պահել ԿԲ-ում: Այսինքն` բարձրացնելով արտարժույթի պահեստավորման նորման` իշխանությունները նպատակ ունեն ԿԲ-ի տրամադրության տակ թոնել ավելի շատ կանխիկ արտարժույթ (առաջին հերթին` դոլար), որից հետո ԿԲ-ի համար ավելի հեշտ կլինի ստիպել (իհարկե, ոչ ֆորմալ ճանապարհներով) առևտրային բանկերին վաճառել այդ պահուստավորված արտարժույթի մի մասը (օրինակ` երբ ԿԲ-ն դարձյալ իջեցնի այդ նորմատիվը)` դրամի փոխարժեքը կայուն պահելու համար: Սա, ըստ էության, արտարժույթի փոխարժեքի կարգավորման նոր «գործիք» է, որն աշխարհում ոչ մի տեղ դեռ չի կիրառվել: AzgՈստիկանությունն աջակցում է քաղաքապետարանին` դոնդրոցիդը հասցնելու իր ավարտին Սեպտեմբերի 3-ին` առավոտյան 9-9:30-ի սահմաններում, Վ.Չերազի և Սպանդարյան փողոցներն իրար միացնող ճանապարհահատվածի շինարարության պատրվակով Գյումրիում իրականացվող ծառասպանդը` դենդրոցիդը, շարունակվեց և կարծես թե հասցվեց իր անտրամաբանական ավարտին: Զարմանալին այն էր, որ այդ բարբարոսությունն իրականացնելու ընթացքում տարածքում կար ավելի քան 20 ոստիկան, ավելի շատ, քան բուն ծառաոչնչացման աշխատանքներն իրականացնողներն էին: Երևի այս դեպքում քաղաքապետարանը ոստիկանության միջոցով պաշտպանվում էր Գյումրու հասարակության արդարացի զարույթից: Hayoc-ashxarh«Կազբեկ-Վերին Լարսը» բացվեց «Վերլին Լարս» անցագրային կետը երեկ շահագործման է հանձնվել: Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ նշվում է. «ԱՄՆ-ն հույս ունի, որ Ռուսաստանի և Վրաստանի սահմանները հնարավորություն կունենան ապագայում վերահաստատել տնտեսական ու զբոսաշրջային կապերը»: Անցագրային նոր համալիրի կառուցումը ֆինանսավորել է ԱՄՆ-ը` հատկացնելով 2,4 մլն դոլար: CHIՃիշտ ձևը գտել են Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է կառավարությունը ճգնաժամի պայմաններում ֆինանսավորում հատկապես շինարարության ոլորտը` վարչապետի օգնական Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե «երբ տանը հրդեհ է, պետք է նախ հրդեհը հանգցնել, նոր միայն խոսել ծրագրերից»: «ՉԻ» - Պատկերացնենք այսպիսի վիճակ. ինչ-որ մեկի ավտոմեքենան վառվում է, իսկ մեքենայի տերը գոռգոռում է «վայ, մեջի բենզինը պրծավ», ու փորձում է առաջին հերթին մի «կանիստր» բենզին լցնել բաքը: Ծիծաղելու բան չկա, Տիգրան Սարգսյանի կառավարությունն այս պահին հենց դրանով է զբաղված: Բոլորն էլ գիտեն, որ Հայաստանի տնտեսության խայտառակ վիճակի պատճառը հենց շինարարության ոլորտի աննորմանլ և ուռճացված աճն էր, բայց որպես «հրդեհը մարելու» առաջին քայլ` կառավարությունն ամեն ինչ անում է, որ շինարարությունը շարունակի աճել: Հիմա ինչ եք կարծում` հրդեհը բենզինով հանգցնելու ջանքերը որևէ օգուտ կտա՞ն: Իհարկե, կտան, բայց միայն բենզին վաճառողներին: Իսկ հրդեհն այդ «միջոցառումների» արդյունքում միայն ավելի կծավալվի: Ինչը և տեղի է ունենում այսօրվա Հայաստանում: AravotՀՅԴ-ն սեթևեթո՞ւմ է «Մենք ի սկզբանե համախմբվել ենք երկրում սահմանադրական կարգի հաստատման և օրինական իշխանության ձևավորելու համար և վստահ ենք, որ մինչև հաղթական ավարտը միասին կլինենք»,- «Առավոտի» հարցին` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առիթով տարաձայնությունների արդյունքում ՍԴՀԿ-ն դուրս կգա՞ ՀԱԿ-ից, ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Ինչ վերաբերում է ազգային գաղափարախոսությամբ ուժերի հնարավոր համախմբմանը` «ես դա համարում եմ ուղիղ պատվեր վերևից: Եվ ով այսօր կփորձի ձևավորել երրորդ ուժ կամ սատարել դրան, կլինի այդ պատվերի կատարողը: ՀՅԴ-ի հայտարարություններից ակնհայտ է, որ նրանք վճռական ոչինչ չեն էլ անելու: Անգամ Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում: Հետևաբար, նման կերպ ձևավորվող ուժը կլինի արհեստական»: HraparakՊարտությո՞ւն, թե՞ հաղթանակ 1998 -ին Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի արդյունքում այսօր մի խայտառակ դատավարություն է ընթանում: Գործը երկու անգամ ուղարկվել է լրացուցիչ նախաքննության, մի քանի անգամ անցել բոլոր ատյաններով, հասնել Եվրադատարան և կրկին վերադարձել Հայաստան: Հայ-ադրբեջանական սահմանային գոտու դիրքերից մեկում 1998-ին հայտնաբերվել է զինծառայողի դիակ` հրազենային վնասվածքով: Նախնական բոլոր տվյալները վկայել են, որ զինվորը սպանվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից: Դիակն ուղակվել է դատաբժշկական փորձաքննության: Փորձագետը եզրակացրել է, որ կրակոցը եղել է մոտ տարածությունից: Ոստիկանությունը, հիմք ընդունելով այդ եզրակացությունը, մի կողմ թողնելով հնարավոր բոլոր վարկածները, առաջ է քաշել միայն այն վարկածը, թե զինծառայողն սպանվել է իր համածառայողների կոմից: Քանի որ այդ ժամանակ նրա կողքն եղել է հինգ զինծառայող, որոշվել է սպանություն կատարողներին և վկաներին փնտրել նրանց մեջ: Օրեր շարունակ զինվորներին ամենադաժան խոշտանգումների են ենթարկել: Բանը հասել է նրան, որ կիրառվել է մինչ այդ չլսված մեթոդ` «պլասկագուբցիով» հերթով սեղմել են տղաների ձեռքերի բոլոր մատների եղունգները: Նրանցից երկուսը, որոնք դեպքի ժամանակ իրար հետ են եղել, չեն դիմացել խոշտանգումներին և ցուցմունք են տվել, որ Միշան է սպանել: Այս ցուցմունքները դրել են Միշայի առաջ և ստիպել, որ խոտովանի: Տեսնելով, որ Միշան, շաբաթներ շարունակ դիմանալով ծեծին  ու «պլասկագուբցիներին», չի խոստովանում, ոստիկանները դիմել են խորամանկության: Նրան ասել են. «Միևնույն է` այն երկու զինվորների ցուցմունքները բավարար են, որպեսզի դատվես դիտավորյալ սպանության համար: Գոնե խոստովանի, որ անզգույշ ես սպանել, մի քիչ կնստես ու ծառայությունդ ավարտելուց արդեն տանը կլինես»: Այլևս չդիմանալով ու այլ ելք չունենալով` Միշան այդպես էլ «խոստովանում է», որ անզգուշությամբ սպանել է ընկերոջը: Չորս ու կես տարվա դատական քաշքշուկներից հետո Միշային դատապարտեցին, ու դատավճռի մեջ դատավորը գրեց. «Թեև նախաքննության ընթացքում վկաների և Միշա Հարությունյանի նկատմամբ բռնություններ են կիրառվել, սակայն դրանք կիրառվել են ճշմարտությունը պարզելու համար»: Այս արտահայտությանը ծանոթացել են եվրապական դատարանի դատավորները, հիմա Եվրոպայում էլ գիտեն, որ կա մի երկիր, որտեղ դատավորը կարող է նման բան գրել դատավճռում, և եռաստիճան դատական համակարգի բարձրագույն դատական ատյանում այդ հիմարությունը կարող է հաստատվել: Միշա Հարությունյանին դատապարտել են 10 տարվա ազատազրկման, գործի քննության ավարտի հետ նրա պատժաժամկետն ավարտվել է, ու նա արդեն ազատության մեջ է: Այնուամենայնիվ, Միշան դիմել էր Եվրոպական դատարան, որտեղ, քննելով գործը` գտնել են, որ Հայաստանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը` արդար դատաքննության իրավունքը, և կայացրել են վճիռ` ճանաչելով խախտումը և պարտադրելով ՀՀ-ին Միշա Հարությունյանին վճարել 4000 եվրո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter