HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կորցնում եք «Հետքի» իսկական դեմքը»,- զգուշացնում են ընթերցողները

Երեկ խմբագրությունը էլեկտրոնային փոստով նամակ է ստացել, որի բովանդակության մասին ուզում ենք նաեւ տեղյակ լինեն մեր ընթերցողները, որովհետեւ մեզ համար կարեւոր է նրանցից յուրաքանչյուրի կարծիքը: Հարգելի Էդիկ Բաղդասարյան, մենք (այդ թվում արտասահմանում գտնվող մեր ընկերները), «Հետք» ենք կարդում միայն այն պատճառով, որ հեղինակային նյութեր եք  գրում` մարզերից եւ սոցիալական բնույթի: Սակայն, ցավով եմ արձանագրում, որ քիչ-քիչ նմանվում եք այլ լրատվամիջոցների եւ կորցնում եք  «Հետքի» իսկական դեմքը: Ավելի շատ ասուլիսային լրատվամիջոցի տպավորություն եք թողնում: Օրինակ, այսօրվա ձեր նյութերը բացառապես քաղաքական էին ու ասուլիսային, ինչն ամենեւին էլ ողջունելի չէր: Բացի դա, գրեթե նույնատիպ նյութեր գրել էին այլ լրատվամիջոցները եւ «Հետքը» դառնում է նրանցից մեկը: Հասարակ մարդուն, այդ թվում նաև ինձ, դուր չի գալիս, թե ինչ է ասում Զարուհի Փոստանջյանը կամ Գալուստ Սահակյանը: Նրանց խոսքերը կանխատեսելի են բոլորիս համար եւ կարիք չկա անընդհատ նույնը գրել: Հուսով ենք կվերանայեք ձեր լրագրողների աշխատանքը և կվերականգնեք  «Հետքի» իսկական դեմքը: Այն «Հետքի», որն անդրադառնում էր  հասարակ մահկանացուներիս կյանքին, խնդիրներին… Հուսով եմ, մեր կարծիքը հաշվի կառնեք, իհարկե ներեցեք անկեղծությանս համար, բայց հիասթափված ենք հատկապես վերջին օրերի «Հետքից»: Անի Ավետիսյան Զոյա Խաչատրյան-ԱՄՆ Աշխեն Ալեքսանյան-ԱՄՆ Աղավնի Կիրակոսյան Մանուշակ Բաղդասարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter