HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ցորենի միջին բերքատվությունը` 15,5 ցենտներ

07_09-zernoՂարաբաղում շարունակվում է հացահատիկի բերքահավաքը: Օգոստոսի 31-ի դրությամբ հանրապետությունում հնձվել է 49014.8 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 759048.7 ցենտներ: Միջին բերքատվությունը հանրապետությունում կազմել է 15.5 ցենտներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21.2 ցենտների դիմաց: Ամենաբարձր բերքատվությունն արձանագրվել է Շահումյանի շրջանում` 21.0 ցենտներ, իսկ ամենացածրը` Քաշաթաղի շրջանում 11.0 ցենտներ: Մարտակերտի շրջանում մեկ հեկտարի միջին բերքատվությունը 19.7 ցենտներ է, Ասկերանի շրջանում` 17.0, Մարտունու եւ Շուշիի շրջաններում` 15.0, Հադրութի շրջանում` 14.1 ցենտներ: ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը  «Հետք»-ին տեղեկացրեց, որ մնացել է հնձելու Քաշաթաղի շրջանի հյուսիսի 451 հա ցանքատարածությունը: 2009թ. օգոստոսի 31-ի դրությամբ հանրապետությունում կատարվել է 16539.4 հա հերկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16563.0 հա-ի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter