HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելացել է ԴԱՀԿ ծառայության կողմից դատարաններից ստացվող կատարողական թերթերի քանակը

2009 թվականի առաջին կիսամյակում նկատելիորեն ավելացել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դատարաններից ստացվող կատարողական թերթերի քանակը: ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում կատարողական վարույթների շարժը կազմել է 42 743 գործ` նախորդ կիսամյակի 31 հազարի դիմաց: 6 ամսվա կտրվածքով գրեթե եռակի աճել է նաեւ բռնագանձված գումարների ծավալները: Ծառայության ծանրաբեռնված աշխատանքի մասին վկայում է նաեւ հարկադիր էլեկտրոնային աճուրդում (www.ajurd.am) գտնվող գույքի գումարի կրկնակի աճը: Այսպես, եթե 2008 թվականի հունիսի 1-ի դրությամբ աճուրդում առկա էր 151 միլիոն դրամ արժողության գույք, ապա այս տարվա հունիսի 1-ի տվյալներով դրա արժեքը գերազանցել է 340 միլիոն դրամը: ԴԱՀԿ ծառայության Վերլուծական եւ կազմտեսչական բաժնի պետ Ռոբերտ Մինասյանը նշում է, որ ընթացիկ  տարվա սկզբից պահանջների քանակն աճել է գրեթե բոլոր ուղղություններով: «Կատարողական թերթերի հոսքի աճ է նկատվում հատկապես բանկային համակարգի կողմից, կապված վարկերի չվերադարձման հետ: Ավելացել է նաեւ հեռախոսային օպերատորների օգտին բռնագանձման պահանջները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կողմից աշխատավարձերի գծով կուտակված պարտքերի բռնագանձումները: Այդ հոսքը արդյունավետ կատարելու ուղղությամբ ծառայությունում զգալի աշխատանք է տարվում», - պարզաբանում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter