HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի շրջան

Bezoryan-ayc_7.09.09«ԷկոԼուր»-ի փոխանցմամբ, «Այբեկս» ակումբը բացեց Հայաստանում Կարիր գրքում գրանցված կենդանիների որսի շրջանը: Կազմակերպության կայքում` http://club-ibex.com/rus/tourdetail.php?t_id=570, տեղադրված է հետևյալ հրավերը. «ԱՅԲԵԿՍ» ԱԿՈՒՄԲ` ՈՐՍ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԷՔՍՏՐԵՄԱԼ ՏՈՒՐԻԶՄ Առաջարկում ենք բեզուարյան այծերի որս Հայաստանի ամենալավ որսորդական տնտեսություններում` Երևանից 120կմ հեռավորության վրա գտնվող Ուռկասարի լեռներում: Հայկական մուֆլոնի որսը կազմակերպվում է Մեղրիի սարերում` Երևանից մոտ 500կմ հեռավորության վրա: Ողջ որսն անցկացվում է ծովի մակարդակից 2000-2500 մետր բարձրության վրա: Սովորաբար, 3-5 օրվա որսորդությունը բավարար է լավ ավարի համար: Որսի շրջան`ամբողջ տարի, ամենալավ ժամանակը` մարտ-նոյեմբեր Տեղաբաշխում`ոչ մեծ որսորդական տուն` զուգարանով և բաղնիքով, կամ վրանային ճամբար մուֆլոնի որսի դեպքում Տուրի արժեքը` 6-օրյա տուր/5 օր քարայծի որս` 2400 եվրո 6-օրյա տուր/5-օր մուֆլոնի որս` 3900 եվրո Արժեքի մեջ մտնում է` Երևան քաղաքի օդանավակայանում դիմավորելը, ուղեկցելը, ողջ վերերկրյա տրանսպորտը, որսորդության համար տեղավորելը, երեքանգամյա սնունդը, եգերյան սպասարկումը, ավարի սկզբնական մշակումը Արժեքի մեջ չի մտնում` Ինքնաթիռի տոմսը, զենքի վարձակալությունը` օրը 30 եվրո` գումարած փաստացի փամփուշտները, հյուրանոցը Երևանում, ավարների արժեքը, որսորդության լրացուցիչ օրը` 450 եվրո, քարայծի որսի արտոնագիրը` 120 եվրո, մուֆլոնի որսի արտոնագիրը` 160 եվրո, բնության զարգացման համար կառավարության հարկը` 400 եվրո յուրաքանչյուր կենդանու համար, ոգելից խմիչքները, զենքի ներկրման և դուրս տանելու փաստաթղթերը` 100 եվրո յուրաքանչյուրի համար, էքսկուրսիաներ, թեյավճարներ սպասարկող անձնակազմի անդամներին Ավարների արժեքը` Բեզուարյան այծ                                             3500 եվրո Հայկական մուֆլոն                                        4000 եվրո Կովկասյան արջ                                              450 եվրո Վիրավոր կամ չգտնված կենդանու համար վճարվում է 100%-ի չափով` կախված ավարի արժեքից Հաջող որս Տվյալ տեղեկատվությունը մենք համարում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանն արված թեժ գծով հարցում և սպասում ենք արտոնագրերի տրամադրման վերաբերյալ մեկնաբանությունների: «ԱՅԲԵԿՍ» ԱԿՈՒՄԲ` ՈՐՍ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԷՔՍՏՐԵՄԱԼ ՏՈՒՐԻԶՄ 07.09.2009թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter