HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ժառանգությունը» ոչ հերքում է, ոչ հաստատում

07-09_H.Xurshudyan«Մենք չենք մեկնաբանում այդ տեղեկությունը»,- «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը «Հետքի» հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու տեղեկությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգությունը» ներկայացնող Զոյա Թադեւոսյանը եւս չցանկացավ մեկնաբանել այս տեղեկությունը. «Մենք ինքներս էլ դեռ պետք է ճշտենք»: Մանդատից հրաժարվելու դեպքում խորհրդարանում Րաֆֆի Հովհաննիսյանին փոխարինելու է կուսակցության նախընտրական ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Մովսես Արիստակեսյանը: «Նա մեր կուսակցության վարչության անդամն է, տնտեսագետ է, նախկինում վիճակագրական վարչությունում է աշխատել, կարծեմ ինչ-որ ժամանակաշրջան ղեկավարել է այդ վարչությունը»,- ասաց Զոյա Թադեւոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter