HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Պատճառը սննդային թունավորումն է

08_09-tunavorum

Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Արտյոմ Թադեւոսյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում այսօր նշեց, որ սեպտեմբերի 5-ին սուր աղիքային ինֆեկցիայով Սիսիանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված Սիսիանի 4-րդ մանկապարտեզի նախադպրոցական տարիքի 27 երեխաների թունավորումը սննդային է: «Այսօր արդեն հաստատվեց, որ սննդային թունավորում է, բայց չենք կարող նշել, թե ինչից է»,- ասաց Ա. Թադևոսյանը: Մեր տեղեկություններով` երեխաները թունավորվել են տոլմայից կամ խտացրած կաթից: Բայց բժիշկները դեռևս զերծ են մնում որևէ մեկնաբանություն անելուց:

08_09-tunavorum-1

Հիշեցենք, որ 4 երեխա ցնցումային ծանր վիճակում էին, այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բոլոր հիվանդներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: 12 երեխա էլ բժիշկների հսկողության տակ տնային բուժում են ստանում: Կենտրոնի տնօրենի խոսքով` հիվանդանոցը ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, հիվանդներին մայրաքաղաք տեղափոխելու անհրաժեշտություն չկա: «Նաև ուզում եմ առանձնացնել հիվանդանոցի բոլոր աշխատակիցների աշխատանքը, որոնք գիշեր-ցերեկ պայքարեցին հանուն երեխաների կյանքի»,-ասաց Ա. Թադևոսյանը: Հետազոտվել են նաև մանկապարտեզ հաճախող 116 երեխաները, 21 աշխատողները ենթարկվել են բակքննության: Մանկապարտեզի աշխատանքը, Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանի որոշմամբ, անորոշ ժամկետով դադարեովել է: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն անձամբ է հետեւում իրականացվող աշխատանքներին:

«Խստագույնս պատժվելու են բոլոր մեղավորները: Չի կարելի թույլ տալ նման իրավիճակ»,- քաղաքապետարանում հրավիրած օպերատիվ խորհրդակցությունում հայտարարել է Սիսիանի քաղաքապետը` ներկա պահին կարևորելով միայն երեխաների առողջությունը: Այժմ երեխաների վիճակը գնահատվում է բավարար: Նշենք, որ Սիսիանում գործող մյուս 3 մանկապարտեզներում իրավիճակը վերահսկելի է, ու նման ախտանիշներ երեխաների մոտ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter