«Րաֆֆի Հովհաննիսյանը ինքը կորոշի, թե երբ հանդես գա մեկնաբանություններով»
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նոր բան չունի ավելացնելու Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու վերաբերյալ:
«Միայն կարող եմ ասել այն, ինչն արդեն հայտնի է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Կուսակցության միակ պաշտոնական մեկնաբանությունը հետեւյալն է. «Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելը պայմանավորված է նրա անձնական մոտեցումներով` կապված կարեւորագույն սկզբունքային ազգային հարցերի հետ»:
Անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ հայտարարությամբ կամ մեկնաբանությամբ դեռեւս հանդես չի եկել, սակայն «Ժառանգությունից» հայտնում են, թե նա մեկնաբանություններով հանդես կգա առաջիկայում: «Րաֆֆի Հովհաննիսյանը ինքը կորոշի, թե երբ հանդես գա մեկնաբանություններով»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել