HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուխտ Արարատի» կազմակերպության հայտարարությունը

«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» ստորագրված արձանագրությունների կապակցությամբ Մենք վստահ ենք, որ ժամանակակից Թուրքիան հավատարիմ է վերջին հարյուրամյակներին փայփայած պանթուրքիզմի ու պան­­թուրանիզմի գաղափարներին, որոնք կազմում է իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչի ուղղությամբ էլ հերթական քայլն է կատարվել: Ուստի վերոհիշյալ արձանագրությունները իրենց տրամաբանությամբ վտանգում են հայ ժողովուրդի գոյությունը հայրենի բնօրրա­նում` Հայկական լեռնաշխարհում: Ստորագրելով վերոհիշյալ արձանագրությունները Հայաստանի իշխանությունները օգնում են վավե­րաց­­նել Հայաստանի և Թուրքիայի միջև այսօր գոյություն ունեցող, սակայն իրավա­կան հիմք չունեցող` քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի երկկողմ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովուրդին պարտադրված սահմանը, անտեսելով Սևրի պայ­մանագրով հաստատագրված և ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավա­րար վճռով Հայաստանին հատկացված տարածքը: Այս քայլը հարվածելու է հայկական իրա­վունքների պահանջատիրությանը, որն իր մեջ ներառում է Արևմտյան Հայաստանի վերադարձ, ցեղասպանության դատապարտում, ցեղասպանության հետևանքների վերա­ցում: Հայոց նորագույն զինյալ ազատագրական պայքարը սկսվել էր Սփյուռքում 1970-ական թթ. նպատակ ունենալով ազատագրել Թուրքիայի կողմից բռնա­զավթված հայկական տարածքները: Այդ պայքարը շարունակվելու է մին­չև վերջնական նպատակի իրագործումը: «Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն 8 սեպտեմբեր, 2009թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter