HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՎարդանիկը վատ է Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Ղուկասյանը, ով վիրահատության էր մեկնել Փարիզ, ըստ Գյումրիից մեզ հասած տեղեկությունների, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Ավելին` ողջ Գյումրիում երեկ ավելի վատ լուրեր էին պտտվում: HJՂուկասյանի ընտանիքի անդամները, սակայն, իրենց զանգահարողներին բավականին նյարդային վիճակում պատասխանում էին միայն, թե վիրահատությունը երեկ երեկոյան է տեղի ունեցել, եւ արդյուների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք, որ Ղուկասյանը վիրահատվում է արդեն 3-րդ անգամ: Նրա մոտ խնդիր էր առաջացել 2007 թվականի ապրիլի 2-ին իր դեմ իրականացված մահափորձից հետո. այդ օրը գիշերը ` ՀՀԿ խորհրդի նիստից հետո, Երեւանից Գյումրի վերադառնալիս, անհայտ անձինք կրակել էին Ղուկասյանի եւ նրա թիկնապահների վրա: Արդյունքում սպանվել էին 4 եւ վիրավորվել էին 4 անձինք: Ղուկասյանը հրազենային վնասվածք էր ստացել որովայնի շրջանում «Ժառանգությունում» էլ կեղծարարներ կան Ըստ «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների` «Ժառանգության» վերջին համագումարի ժամանակ, որը տեղի ունեցավ 2008-ի հուլիսի 11-ին, Արմեն Մարտիրոսյանը կեղծել է կուսակցության վարչության անդամների ընտրության արդյունքները: Նպատակն այսօր արդեն պարզ է, որ եղել է իշխանությունների համար վերահսկելի վարչության կազմ ունենալը, որը տարբեր ներքաղաքական փուլերում կկայացնի Սերժ Սարգսյանի համար ձեռնտու կուսակցական որոշումներ: Երբ աղմուկ է բարձրացել, կազմվել է հանձնաժողով` Անահիտ Բախշյանի գլխավորությամբ: Ըստ` «ՀԺ» աղբյուրների` հանձնաժողովը հայտնաբերել է 20 քվեաթերթիկի կեղծում եւ բացահայտել, թե ովքեր են եղել կեղծարարները: Արդյուքնում 3 հոգի նկատողություն է ստացել, քանի որ կեղծիքը պատկեր է փոխել: Իսկ նորընտիր վարչության անդամ Արթուր Սարդարյանը զոհ է գնացել ամբողջ այս պատմությանը, քանի որ կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ով եւս վարչության անդամ է, հարց է դրել, որ Սարդարյանը պետք է հրաժարական տա: Կեղծված քվեաթերթիկների թիվը, սակայն, 20-ով չի ավարտվում: Ըստ «Ժառանգության» մեր աղբյուրների` կեղծվել է եւս 54 քվեաթերթիկ, բայց դրանք կեղծողները չեն հայտանբերվել: Սրանով կրքերը մի փոքր հանդարտվել են մինչեւ այս տարվա մայիսին կայացած Երեւանի ավագանու ընտրությունները, երբ «Ժառանգություն»-ը քննարկում էր այդ ընտրություններին առանձին կամ Կոնգրեսի հետ միասին մասնակցելու հարցը: Ու երբ այդ քննարկումների ժամանակ հայտնի է դարձել, որ Արմեն Մարտիրոսյանը իր գործողություններով, ըստ էության, սպասարկում է իշխանություններին, դա «Ժառանգության» անդամներին ստիպել է հետադարձ հայացք գցել անցածին: Արդյունքում ի հայտ է եկել ականատեսների մի շղթա, ովքեր պատմել են, թե ինչպես էր կուսակցության համագումարի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը ծոցում տրցակներով  քվեաթերթիկ պահել ու հետո դրանք լցրել քվեատուփի մեջ: Իսկ այդքան ժամանակ ականատեսները լռել են, քանի որ մտածել են, որ եթե պարզվի` տեղի ունեցածին մասնակցութոյւն է ունեցել նաեւ խմբակցության անդամ պատգամավոր, ապա դա  կարող է բացասաբար ազդել կուսակցության հեղինակության վրա, եւ համագումարին հաջորդած ներկուսակցական քննարկումների արդյունքում ականատեսները որոշել են, որ ավելի ճիշտ կլինի այդ պատմությունը մոռացության մատնել: Բայց այս անգամ բացահայտվել է եւս մի սկանդալ` որ 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ժառանգության» համամասնական ցուցակը ԿԸՀ տանելուց անմիջապես առաջ ցուցակում փոփոխություն է տեղի ունեցել. ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը հայտնվել է ցուցակի 8-րդ տեղում, իսկ 8-ը զբաղեցնող Մովես Արիստակեսյանը` 9-րդ տեղում: Վերջին խմորումների ժամանակ պարզվել է, որ դա եղել է ոչ թե տեխնիկական վրիպակ, այլ կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի ձեռքի գործը, ով, ինչպես պնդում են «Ժառանգության» ակտիվիստները, հայտարարել  է թե` լավ է արել, ճիշտ է արել, տեսա՞ք, ոնց աճեց այս ընթացքում Մարտիրոսյանը: Խուրշուդյանի սույն արարքը, ըստ «Ժառանգության» ակտիվիստների` վկայում է այն մասին, որ նա գործնականում տիրապետել է այն ինֆորմացիային, թե իշխանությունները խորհրդարանում քանի տեղ են հատկացնելու «Ժառանգությանը», ու տեսնելով, որ Մարտիրոսյանը չի անցնում, սրբագրում է արել ցուցակում: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» ԱԺ-ում ունի 7 պատգաամվոր, իսկ ընտրություններից առաջ արդեն հայտնի էր, որ կուսակցության ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող Հենրիկ Բախչինյանը ինքնաբացարկ է հայտնելու: Խուրշուդյանն ու Մարտիրոսյանը, ինչպես պնդում են կուսակցության ակտիվիստները խաղում են իշխանության խաղը: Իսկ իշխանության ծրագիր հետեւյալն է. կամ «Ժառանգությունը» միանա Դաշնակցությանը, կամ նրանց «ընտրած» վարչության միջոցով կամաց-կամաց կազմաքանդել կուսացությունը: Երբ այս ամողջը բացահայտվել է, Րաֆֆի Հովհաննսիյանը կուսակցական վերնախավին կոչ է արել հանգուցալուծել ստեղծված իրավիճակը, սակայն ժամանակն անցել է եւ ոչինչ չի փոխվել: Արդյունքում Ր . Հովհաննիսյանը իր օրինակով փորձել է ցույց տալ, թե ինչպես է անհրաժեշտ վարվել: Հրաժարականին առաջ նա իր կուսակիցներին միայն մեկ բան է ասել, որ «Ժառանգության»  ցուցակի 9-րդ համարի` Մովսես Արիստակեսյանի հանդեպ անարդարություն է տեղի ունեցել եւ այն պետք է շտկվի: Րաֆֆի Հովհաննիսյանը թերեւս ակնկալել է, որ իր քայլին կհետեւի նաեւ Արմեն  Մրտիրոսյանը: Վերջինը, սակայն, շտապես հայտարարել, թե Րաֆֆի Հոհաննիսյանը մանդատը վայր է դրել «անձնական եւ ազգային դրդապատճառներով»: HraparakՓողը չեն տալիս Ամերիկահայ Վարդգես Հակոբյանը 10 տարի առաջ գնել է Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի վրա գտնվող  ռեստորանային համալիրը, որը 2 տարի առաջ 150 հազար դոլարով վաճառել է ոստիկանության  մի գնդապետի կնոջ: Ըստ ամերիկահայի` գնորդները չեն վճարել 25 հազար 500 դոլարը: «Պայմանագիրը կնքվեցավ ոստիկանության քննիչի դիմաց: Պարոն գնդապետը ասաց իր սանիկ Ալեքին` կգնաս, փողը կբերես, կհանձնես: Մոտ երկու տարի է` այս քաշքշուկն է: Էստեղ էդպես է. մահվան գնացողը գալիս է, գումարի գնացողը` չէ»: CHIԷլի սկսվե՞ց Սեպտմբերի 4-ին եւ 7-ին Կենտրոնական բանկը բորսայում հսկայական քանակությամբ` մոտ 56 միլիոն դոլար է վաճառել: Ընդ որում, Կենտրոնական բանկն այդ քայլը բացատրել է  նրանով, որ մի շարք բանկեր փորձել են ֆինանսական սպեկուլյացիաներ իրականացնել, եւ իրենք դա կանխել են: «Չի» - Հասկացա՞ք, թե ինչի մասին է խոսքը: Մասնավոր բանկերը, բնականաբար, լավ գիտեն, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանի ֆինանսական շուկայում, շատ լավ հասկանում են, թե ինչ է սպասվում առաջիկայում, եւ որոշել են իրենց ունեցած-չունեցած դրամով դոլար ձեռք բերել: Կենտրոնական բանկն էլ, այլ ելք չգտնելով, 56 միլիոն դոլար է լցրել շուկա, որպեսզի փոխարժեքը կայուն մնա: Այդ 56 միլիոնի զգալի մասը, հասկանալի է, գնել են այդ նույն մասնավոր բանկերը: Այլ կերպ ասած, նրանց «սպեկուլյացիան» հաջողվել է. նրանց պետք էր այսօրվա փոխարժեքով դոլար գնել` գնեցին: Ընդ որում, ճիշտ ժամանակին: Հենց երեկ Կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Թե դրա արդյունքում ինչ փոփոխություններ կկրի դրամի փոխարժեքը` պարզ կդառնա արդեն առաջիկա մի քանի օրերին: Aravot«Հավատ չի ներշնչում» «Ժամանակին «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող Նիկոյանի գլխավորած ԱԺ հանձնաժողովին փոխանցված տեսասկավառակում առկա են կադրեր, որոնցում ոստիկանական համազգետով անձինք ատրճանակներից եւ ինքնաձիգներից ուղղահայաց կրակահերթ են արձակում: Ի՞նչ հավատ պետք է ներշնչի ԱԺ հանձնաժողովի զեկույցը հասարակությանը, եթե հրազեն օգտագործած ոստիկանները, որոնց գործողությունների արդյունքում, հնարավոր է`կան մարդկային զոհեր, շարունակում են մնալ ազատության մեջ»,- երեկ «Առավոտին» տված հարցազրույցում ասաց «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնախմբի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ  Վլադիմիր Կարապետյանը: AzgԶեյնո Բարան. «Անկարան հաշվի է առնլու Ադրբեջանի շահերը տարածաշրջանային բոլոր որոշումներում» Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի տնօրեն Զեյնո Բարանը բավական բացահատումներ է արել` «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին խոսելով: Նա ասել է, թե սահմանի բացումը լիովին համապատասխանում է Արեւմուտքի շահերին` Հայաստանի` ռոիսաստանից եւ Իրանից կախվածության նվազմանը, ինչին երկար տարիներ ԱՄՆ-ն չէր կարողանում հասնել, չնայած Հայաստանին ամեն տարի հսկայական օգնություն է տրամադրում: Ըստ նրա` սահմանի բացումը կմոտեցնի Հայաստանը Արեւմուտքին, իսկ Հայաստանը եւ Թուրքիան կկարողանան միասին նայել անցյալին եւ կփորձեն բարելավել համատեղ ապագան: Իսկ ահա Ադրբեջանի շահերը, Բարանի խոսքերով, Անկարան հաշվի է առնելու տարածաշրջանային բոլոր, այդ թվում ` հայ-թուրքական հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելու ժամանակ: Hayoc-ashxarhԻսկականից «Հերի՛ք մեզ խայտառակեք» Այնքան է ասվել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն  իր անատամ խաղով, անվերջանալի պարտություններով ու անողնաշար ելույթներով ուղղակիորեն խայտառակում է երկիրը, որ արդեն նույնիսկ անհարամար է կրկնել: Ընդամենը օրերս, սեպտեմբերի 5-ին էլ կրկնվեց նույն խայտառակությունը, այս անգամ 0:2 հաշվով: Եւ 5-10 դոլարին համարժեք, ցուցադրված խաղի համեմատ` խիստ թանկարժեք տոմսեր գնած, այնուամենայնիվ, ինչ-որ աղոտ հույսեր փայփայելով մարզադաշտ գնացած երկրպագուները, տեսնելով, որ կրկնվում է նույն ամոթալի պատմությունը, պարզեցին մի ցուցապաստառ. «Հերի՛ք է մեզ խայտառակեք»: ՀՖՖ-ն չբավարարվեց խաղադաշտում դրսեւորած խայտառակությամբ ու մի հատ էլ տրիբունաներում ինքնադրսեւորվեց` խայտառակությունը հասցնելով ամբողջական եւ լիարժեք վիճակի: Այդ ի՞նչ մի սարսափելի, մյուսներին անհայտ «գաղտնիք» էին բացահայտել այդ երիտասարդ ֆուտբոլասերները, քաղաքակիրթ եղանակով դժգոհություն արտահայտելով, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ենթակաների սրտները չտարան: Չհասկացանք, ֆեդերացիայի նախագահն ու մյուս ղեկավարներն իրենց այն ի՞նչ են երեւակայում, որ ոչ միայն համոզված են, թե իրենց տապալված գործունեության առնչությամբ դժգոհություն չի կարելի արտահայտել, այլեւ մի բան էլ ոստիկաններին քշում են դժգոհություն արտահայտողների վրա: Ի դեպ , «տապալված գործունեություն»  ասվածը հրաշալի երեւում է թվերով, «արդյունքները» բոլորս ենք տեսել եւ տեսնում` 7 խաղ, ոչ մի հաղթանակ, 6 պարտություն, 1 հատիկ «սատկած» ոչ-ոքի , ու համապատասխան 1 միավոր , դա էլ որպես ՀՖՖ-ի գործունեության բնութագրական գնահատական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter