
Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելը կապված է «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցած սկանդալի հետ, որը կապվում է Արմեն Մարտիրոսյանի և Հովսեփ Խուրշուդյանի անունների հետ:
Հրապարակման առթիվ «Հետքը» քիչ առաջ պարզաբանումներ խնդրեց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից:
-Թերևս տեղյակ եք` այսօրվա «Հայկական ժամանակը» մեծ հոդվածով Ձեզ է անդրադարձել: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Չէ, տեղյակ չեմ:
-«Հայկական ժամանակում» տեղեկություններ են տպագրվել, որ Դուք խորհրդարանական ընտրություններից առաջ ձեր կուսակցության ցուցակը ԿԸՀ տանելիս այնտեղ կեղծիքներ եք արել, և 8-րդ տեղը զբաղեցնող Մովսես Արիստակեսյանին իջեցրել եք 9-րդ հորիզոնական: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ես կծանոթանամ հոդվածին, հետո կմեկնաբանեմ:
-Լավ, իսկ ա՞յս պահին. հոդվածում նշվում է, որ Արմեն Մարտիրոսյանի հետ Դուք խաղում եք իշխանության թիմում, և վերջնական նպատակն է կամ կազմաքանդել «Ժառանգությունը», կամ այնպես անել, որ ՀՅԴ-ին միանա: Դա ինչպե՞ս կարող եք մեկնաբանել:
-Ես նորից եմ կրկնում, մինչև դա չկարդամ ամբողջությամբ, ես որևէ բան չեմ կարող ասել: Խնդրում եմ ինձ ժամանակ տաք, ես անպայման կծանոթանամ:
-Ես Ձեզ ե՞րբ կարող եմ զանգահարել:
-Մի 2 ժամից: Ես հիմա հեռու եմ աղբյուրներից, մինչև հասնեմ, ծանոթանամ: Հիմա հանդիպման եմ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել