HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընկել էր ձորը

Այսօր` ժամը 04:45-ին, Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թաիրովի փողոցի թիվ 14 շենքին հարակից ձորն ավտոմեքենա է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Դեպքի վայրում պարզվել է, որ սայթաքել ու ձորն է ընկել մի երիտասարդ: Փրկարարները ձորից դուրս են բերել 20-ամյա Ռուբեն Հարությունյանին, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն»,- տեղեկացնում է Փրկարար ծառայության մամլո գրասենյակը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter