HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցները Հայաստան են ներմուծվում հիմնականում Իրանից

«Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն համապատասխան ներուժ եւ վճռականություն թույլ չտալու Հայաստանը վերածել թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ երկրի»,- Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանիի հետ հանդիպման ժամանակ ասել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ԻԻՀ իրավապահները նույնքան հետեւողական կլինեն բացահայտելու ԻԻՀ տարածքից Հայաստան թմրամիջոց առաքողներին: Գլխավոր դատախազի մամլո քարտուղարի փոխանցմամբ` Աղվան Հովսեփյանը նկատել է, որ  քիմիական բաղադրության թմրամիջոցները, ըստ քրեական գործերի ուսումնասիրության, Հայաստան են ներմուծվում հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից: Գլխավոր դատախազը դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին ընդունել է երեկ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների` մասնավորապես դատաիրավական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Ըստ գլխավոր դատախազության` Աղվան Հովսեփյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ իրավական փոխօգնության եւ դատապարտյալների հանձնմանը վերաբերող համաձայնագրերի ստորագրման գործում դեսպանի ունեցած ներդրումը՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն հանցավորության դեմ պայքարում Հայաստանի եւ Իրանի իրավապահ մարմինների համագործակցության սերտացմանը: Կողմերը կարեւորել են երկու երկրների քաղաքացիների իրազեկումն ու ծանոթացումը միմյանց օրենսդրական դաշտերի առանձնահատկություններին ՝ ընդգծելով հատկապես մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխման եւ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրավապահ մարմինների առավել սերտ համագործակցության կարեւորությունը: Դեսպանը Աղվան Հովսեփյանին հրավիրել է ԻԻՀ՝ ողջունելով համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն միտված համատեղ գործողությունների ծրագիր հաստատելու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջարկությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter