HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտյանը կստիպի աշխատել

Ի պատասխան այն տեղեկություններին, որ իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հասցրել է բազմաթիվ խիստ նկատողությունների ու տույժերի ենթարկել նախարարության մի շարք բարձր պաշտոնյաների, Ա. Աշոտյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ նկատողություններ եղել են այս ընթացքում, բայց աշխատակազմի հետ որևէ խնդիր չի եղել: «Քաղաքականության պատասխանատուն նախարարն է, քաղծառայության օրենքով` յուրաքանչյուր քաղծառայող, անկախ զբաղեցրած պաշտոնից, համապատասխան կարգապահական նորմերի մեջ պետք է աշխատի»,-ասաց Ա. Աշոտյան: Նախարարի վստահեցմամբ` տույժերը շատ չեն եղել, ավելի շատ եղել է քննադատություն և որոշակի կշտամբանք: Ով չի կարողանալու աշխատել, Ա. Աշոտյանի խոսքերով, այս նախարարությունում չպետք է աշխատի: «Ով չի կարողանալու աշխատել իրեն օրենքով վերապահված պաշտոնի շրջանակներում, կատարել իր լիազորությունները, գալ ժամանակին աշխատանքի, կատարել բարեխղճորեն աշխատանքային ծավալները, նա չի աշխատի: Մենք ունենք 100-ավոր երիտասարդ մասնագետներ, որոնք գալիս են քաղծառայության մրցույթների` մոտիվացված, ամբիցիոզ, պատրաստակամ աշխատելու, և եթե մրցունակ չեղավ որևէ մասնագետ, անկախ նրանից, թե ինչ պաշտոնի է, նա չպետք է աշխատի, առավել ևս, երբ նախարարության վրա հավելյալ ծանրաբեռնվածություն է դրված: Աշխատանքի տեմպը, ռիթմը մեծացել է, ու հանգստանալու ժամանակը չի, պետք է աշխատել: Ով լավ կաշխատի, կշարունակի աշխատել»,- ասաց ԿԳ նախարարը` հավաստիացնելով, որ որևէ այլ շարժառիթ, քան ծառայողական, ինքը չի ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter