HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոբաքը շրջվել է. իրանցին լուրջ վնասվածքներ է ստացել

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 19-րդ կմ-ում ԻԻՀ քաղաքացի, 54-ամյա Մուհամեդ Ալի Արպատունին նախօրեին, վարելով «Իրեկո» մակնիշի ավտոբաք 40 А 42 910 HH համարանիշի կցորդով 40 A 40010 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 2 հիվանդանոց: 

Արպատունուն հիվանդանոց է տեղափոխել դեպքի վայր ժամանած` Վանաձորի շտապբուժօգնության ավտոմեքենան, իսկ այնուհետեւ նա տեղափոխվել է Երևան: Ըստ նախնական տեղեկությունների` նա ստացել է աչքերի եղջերաթաղանթի և լորձաթաղանթի խոր այրվածքներ:

Դեպքի վայրում աշխատել են ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարար ջոկատի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները:

Վթարի ենթարկված ավտոմեքենայում եղել է մոտ 20-25 տոննա ժավելի սպիրտ, որը ԻԻՀ քաղաքացին Թավրիզից տեղափոխում էր Վանաձոր:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter