HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտումների ամենամեծ տոկոսը` մանրածախ առևտրի ոլորտում

27_02-hdmՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման երևույթների դեմ շարունակական հսկողական աշխատանքների արդյունքում 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կասեցվել է մոտ 700 օբյեկտների գործունեություն, որոնցից 76-ի դեպքում` երկրորդ և ավելի անգամ խախտումներ հայտնաբերելու պատճառով: Միայն օգոստոս և սեպտեմբեր ամիսներին 5 կամ 10 օրով կասեցվել է  124 ընկերության գործունեություն: Հավասարաչափ հսկողություն է իրականացվում  մայրաքաղաքի և մարզերի նկատմամբ: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2008թ.-ի ութ  ամիսների  համեմատությամբ  2009-ի  նույն ժամանակահատվածում  ֆիսկալային  հասույթներն  աճել  են  40 մլրդ  դրամով, ինչի արդյունքում  ակնկալվում են ավելի քան 3 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր: ՀԴՄ կանոնների խախտումների պատճառով կասեցված ընկերությունների 90%-ից ավելին գործում են մանրածախ առևտրի ոլորտում:  Դրան զուգահեռ աճել է կասեցումների տեսակարար կշիռը վարսավիրանոցներում, հանրային սպասարկման, ավտոսպասարկման, գազալիցքավորման և բեզնալացման կետերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter