HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Չեխ լուսանկարիչների ցուցահանդես` Ստեփանակերտում

exh-NKR-9.09.09Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում այսօր բացվեց չեխ մի խումբ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, որը նախաձեռնել էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը: Չեխ լուսանկարիչների աշխատանքներում հիմնականում ներկայացված է հետպատերազմյան Արցախը` իր ավիրված ու վերականգնվող բնակավայրերով, պատերազմ տեսած ծերերով, երիտասարդներով ու մանուկներով:

Ինչպես ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ նշեց լուսանկարիչներից մեկը`Չեխիայի լուսանկարչական արվեստի ֆեդերացիայի նախագահ, արմատներով ղարաբաղցի Գարիկ Ավանեսյանը, իրենց նկարներում ոչ թե արտացոլվում է Ղարաբաղի քաղաքաշինությունը, այլ ղարաբաղցիների, եւ ընդհանրապես հայի բարի հոգին, որն, ըստ նրա եւ իր ընկերների, չկա աշխարհի ոչ մի երկրում, որտեղ իրենք գտնվել ու լուսանկարել են: NKR-exhibition_9.09.09«Մենք շրջել ենք ողջ Եվրոպայով, որտեղ ամեն ինչ նույնն է, բոլորը միատեսակ են, եւ կարեւորը` չկա դեմք, ինչն այստեղ մնացել է»,-նկատեc Գարիկ Ավանեսյանը, ով միաժամանակ կարեւորեc հայկական մշակույթի պահպանումը, քանի որ, ըստ նրա, հենց այդ մշակույթով պետք է հպարտանանք, այլ ոչ թե ժամանակակից հյուրանոցներով ու շենքերով: Չեխիայից ժամանած մեկ այլ լուսանկարչուհի, ազգությամբ ուկրաինացի Վիկտորիա Պավլիենկոն էլ իր խոսքում շեշտեց հայերի հյուրընկալության մասին: «Մեզ ամեն մի գյուղում հյուրասիրում էին, սիրով զրուցում մեզ հետ, ինչ-որ բաներ պատմում ու քննարկում, ինչն էլ իր արտացոլումն է գտել մեր նկարներում»,-նշել է նա` հույս հայտնելով, որ Պրահայում կկարողանան Հայաստանը եւ Ղարաբաղը ներկայացնել այնպես, ինչպես տեսել են: exhibition-NKR2_9.09.09 ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կարեւորելով նման նախաձեռնությունները, նկատեց, որ «մեր լուսանկարիչները սովորաբար այստեղ լուսանկարում են մեր տարիների նվաճումները, այն ամենը, ինչ համամարդկային է, բայց արտերկրի լուսանկարիչներին, պարզվում է, հետաքրքրում է այն, ինչը հատուկ է մեզ»: Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ցուցադրվեց նաեւ չեխ ֆոտոլրագրող, ռեժիսոր Պիտեր Էյցմանի «Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը եւ տեղի ունեցավ չեխ լուսանկարիչների ալբոմ-գրքի շնորհանդեսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter