Մամուլի տեսություն
Պատմությունը կրկնվում է
«Ես չեմ բացառում, որ առաջիկայում մենք կարող ենք որոշակի քայլեր ձեռնարկել ձեր գոնե 5 օկուպացված շրջանները ազատագրելու համար եւ ձեզ հստակ երաշխիքներ տալ, որ Ռուսաստանը երբեք չի ճանաչի Ղարաբաղը»,- երեկ ադրբեջանական գործակալություններից մեկին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, ով հայտնի է որպես Կրեմլի հիմնական գաղափարախոսներից մեկը, ում կարծիքը հաշվի են առնում Դմիտրի Մեդվեդեւն ու Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանը կարող է կորցնել Հարավային Կովկասը»,- ասել է Դուգինը`որպես դրա հիմնավորում մատնանշելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում եւ հայ-թուրքական հարաբերություններում ներկայումս ընթացող զարգացումները:
«Վաշինգտոնը` հայ-թուրքական մերձեցման նախաձեռնությամբ Հայաստանին հանում է Ռուսաստանի ազդեցությունից»,- նշել է կրեմլյան քաղաքագետը` հայտարարելով, որ այդ հեռանկարը կանխելու համար Ռուսասատանը պետք է հնարավորինս մերձենա Ադրբեջանի հետ:
«Բոլոր դեպքերում, Ադրբեջանը Կովկասի ամենախոշոր երկիրն է, եւ առանց նրա ամերիկացիները հազիվ թե կարողանան վերջնականապես հաստատվել տարածաշրջանում»,- ասել է Դուգինը, բնականաբար, բացասաբար գնահատելով նաեւ հայ-թուրքական հայտարարություններում արձանագրվող զարգացումները:
«Վաշինգտոնյան ստրատեգները, Թուրքիային ստիպելով բացել սահմանը, ցանկանում են Հայաստանին հանել ռուսական ազդեցությունից եւ միանձնյա հաստատվել տարածաշրջանում, թեւ մենք հայտարարությունների մակարդակում դրական ենք արձագանքում այդ մերձեցմանը, սակայն այդ մերձեցումը չի բխում մեր շահերից: Մյուս կողմից` այդ մերձեցմանը խոչընդոտելը վեր է մեր ուժերից»,- հայտարարել է ռուսական քաղաքականության վրա որոշակի ազդեցություն ունեցող քաղաքագետը:
Նշենք, որ ««հետաքրքիր զուգադիպությամբ»` երեկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Օլուխովը հայտարարել է, թե` «Ադրբեջանը եւս պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը այն բանից հետո, երբ Երեւանը ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները»:
Կենտրոնում Վարդանյաններն են
«168 ժամ»-ի տեղեկություններով` ԱԺ վերադարձած հարկային փաթեթի մամլիչի տակ հիմնականում պետք է ընկնի գործարար Հրանտ Վադանյանը իր ծխախոտի արտադրությամբ: Ծխախոտը, ինչպես հայտնի է, ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակ է, իսկ Վարդանյանների ընտանիքը զբաղվում է ծխախոտի եւ թութունի արտադրությամբ, արտահանմամբ ու ներմուծմամբ: Հարկային մարմինները կենտրոնացել են այս ընտանիքի բիզնեսի վրա, որովհետեւ հայտնաբերել են, որ Վարդանյանները ֆիլտրով համեմատաբար թանկ սիգարետների վրա փակցրել են էժանագին, առանց ֆիլտրի սիգարետի ակցիզներ:
Բացի այդ, թերթի տեղեկություններով` իշխանությունները որոշել են պատժել Վարդանյաններին, որովհետեւ այս ընտանիքը թաքցնում է ոչ միայն հարկերը, այլեւ իրենց հասանելի բաժինն է քիչ տալիս: Բայց, չի բացառվում, որ Հ. Վարդանյանի 2 պատգամավոր որդիները` Կարենը եւ Միքայելը, ճնշումների ազդեցության տակ այս անգամ կողմ քվեարկեն այս օրինագծին:
Բախտներս բերել է
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն` Հայաստանի մի շարք ավտոկայաններում ՕԵԿ-ական տնօրենների գիտությամբ եւ նախաձեռնությամբ գործում են հասարակաց տներ:
« ՉԻ»- Փաստորեն, օրենքի երկիր կառուցելու նվիրյալները կարգին շինիչ գործունեություն են ծավալել: Պատկերացնու՞մ եք, թե ինչ բարձունքների կհասնեինք, եթե հանկարծ Երեւանի քաղաքապետի ընրություններում հաղթեր «էգ առյուծը»: Բայց էականն այստեղ դա չէ: Շատ ավելի կարեւոր է այն, որ այս տեղեկությունը մոտավոր պատկերացում է տալիս այն մասին, թե հատկապես ինչ գործառույթներ է իրականացնում ՕԵԿ-ը կոալիցիայում:
Հետաքրքիր է նաեւ, թե արդյոք ավտոկայաններում մատուցվող ծառայությունների սակագները հաստատվե՞լ են Անվտանգության խորհրդում:
Ամեն դեպքում, բախտներս բերել է, որ «կոալիցիոն համաձայնագրով» ՕԵԿ-ին Տրանսպորտի նախարարությունն է բաժին ընկել: Բա որ Կրթության եւ գիտության նախարարությունը բաժին ընկներ, պակերացնու՞մ եք, թե երեկոները ինչի կվերածվեին դպրոցները եւ բուհերը, այնպես որ` լավ պրծանք:
Սուքիասյանի փոխարեն` Կարապետյանը
Ըստ շրջանառվող լուրերի` մանդատից հրաժարված Խաչատուր Սուքիասյանի փոխարեն Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական կարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվելու Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, որը, հիշեցնենք, պատգամավոր եղած ժամանակ, ըստ էլի այն ժամանակ շրջանառվող լուրերի, հավակնում էր ԱԺ նախագահ կամ փոխնախագահ դառնալ:
ԵԽԽՎ հանձնաժողովը Հայաստանի հարցը չքննարկեց
Երեկ Փարիզում գումարվեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում շուրջ 10 երկրների վերաբերող հարցեր էին: Այդ թվում եւ պիտի քննարկվեր Հայաստանի պատվիրակության ներկայացրած տեղեկատվությունը` ԵԽԽՎ 1677 բանաձեւի կատարման վերաբերյալ:
Սակայն, ինչպես «Առավոտ»-ին հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը եւ պիտի ներկայացներ այդ տեղեկատվությունը, այս հարցը չհասցրին լսել, եւ քննարկումը կկայանա ԵԽԽՎ-ի սեպտեմբերի 28-ից սկսվող նստաշրջանի ընթացքում գումարվելիք մոնիտորինգի հանձնաժողովի նիստում:
Ցանկանում են պատժել ընդդիմադիր երիտասարդին
Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքերի Ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի երիտասարդ ակտիվիստ, «Հիմա» շարժման անդամ 18-ամյա Վահագն Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը:
Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 136-րդ եւ 316-րդ հոդվածների 1-ին մասերով` «Վիրավորանք» եւ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» համար:
Երեկ դատարանում Վահագնի փաստաբան Վարդուհի Էլբակյանը միջնորդեց, որպեսզի միջադեպի պահին նկարահանված տեսաերիզը կցվի քրեական գործին, սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց այդ միջնորդությունը:
«Այդ տեսագրությունում երեւում է, որ ինձ վրա հարձակված ոստիկանները ոչ թե երկու-երեք հոգի են, ինչպես իրենք են ասում, այլ մոտ քսան հոգի»,- թերթի հետ զրույցում ասաց Վահագնը:
Վատթարացել է
Այսօր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի կողմից հացադուլ հայտարարելու երկրորդ օրն է, եւ արդեն իսկ ահազանգեր կան, որ նրա առողջական վիճակը վատթարացել է:
Մոտ մեկ ամիս առաջ Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, որից հետո նա տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ էլ այժմ պահվում է:
Ճնշվածը
Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու նպատակով ադրբեջանցի ձյուդոիստների հետ Հայաստան ժամանած ANS հեռուստաընկերության լրագրողը Բաքվին հաղորդել է, թե իրենց Երեւանում ճնշում են: Ըստ լրագրողի` իրենց տեղափոխող միկրոավտոբուսում միտումնավոր կախված է եղել ԼՂՀ դրոշը:
Մինչդեռ ձյուդոյի պետական մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանը հերքեց այս տեղեկատվությունը:
«Առավոտյան մարզիկներին միկրոավտոբուսով տեղափոխում էինք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր` մարզումներ անցկացնելու համար: Միկրոավտոբուսում կախված է եղել Հայաստանի, Վրաստանի եւ ԼՂՀ դրոշները: Դա վարորդի անձնական իրերն են, որոնք մշտապես գտնվել են մեքենայի մեջ: Սադրելու ոչ մի դիտավորություն չի եղել»,- ասաց Թաթուլ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ դրոշը հանվել է, երբ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլշադ Ալեքպերլին այդ մասին խնդրել է հայկական կողմին:
«Ես չեմ բացառում, որ առաջիկայում մենք կարող ենք որոշակի քայլեր ձեռնարկել ձեր գոնե 5 օկուպացված շրջանները ազատագրելու համար եւ ձեզ հստակ երաշխիքներ տալ, որ Ռուսաստանը երբեք չի ճանաչի Ղարաբաղը»,- երեկ ադրբեջանական գործակալություններից մեկին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, ով հայտնի է որպես Կրեմլի հիմնական գաղափարախոսներից մեկը, ում կարծիքը հաշվի են առնում Դմիտրի Մեդվեդեւն ու Վլադիմիր Պուտինը:
Ցանկանում են պատժել ընդդիմադիր երիտասարդին
Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքերի Ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի երիտասարդ ակտիվիստ, «Հիմա» շարժման անդամ 18-ամյա Վահագն Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը:
Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 136-րդ եւ 316-րդ հոդվածների 1-ին մասերով` «Վիրավորանք» եւ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» համար:
Երեկ դատարանում Վահագնի փաստաբան Վարդուհի Էլբակյանը միջնորդեց, որպեսզի միջադեպի պահին նկարահանված տեսաերիզը կցվի քրեական գործին, սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց այդ միջնորդությունը:
«Այդ տեսագրությունում երեւում է, որ ինձ վրա հարձակված ոստիկանները ոչ թե երկու-երեք հոգի են, ինչպես իրենք են ասում, այլ մոտ քսան հոգի»,- թերթի հետ զրույցում ասաց Վահագնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել