HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նույնը չի ասի Նիկոլ Փաշինյանի մասին

11_05-h_bisharyan«Երբ հարևանի ընտանիքում ինչ-որ վեճ է լինում, հաճելի չէ, երբ խառնվում ես դրան»,- անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցող դեպքերին` ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա լրագրողներին խորհուրդ տվեց հենց նրանցից էլ հարցնել, թե ինչ է կատարվում նրանց կուսակցության ներսում: «Դրանք ներկուսակցական խնդիրներ են, որոնց գնահատական տալ, կարծում եմ, այսօր մենք կոմպետենտ չենք, որովհետև տեղյակ էլ չենք, թե ինչումն է բանը կամ ինչ է տեղի ունեցել»,- ասաց նա: Անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի` մանդատից հրաժարվելուն, Հ. Բիշարյանը նշեց, որ դա նրա խնդիրն է: Տիկին Բիշարյանը հավաստիացրեց, որ ինքը շատ է հարգում Խ. Սուքիասյանին` որպես սկզբունքային մարդ և շատ լավ է վերաբերվում նրան: «Եվ այն, որ ինքը մանդատը հանձնել է, դա իր խնդիրն է և գուցե ինչ-որ ասելիք ունի, և մարդն այդ կերպով է ասում»,- ասաց նա: «Այն, ինչ ասացի Խաչատուր Սուքիասյանի մասին, նույնը չեմ կարող ասել Նիկոլ Փաշինյանի մասին»,- պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն, որ Խ. Սուքիասյանն այդքան շուտ ազատ արձակվեց, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռևս անազատության մեջ է, ասաց Հ. Բիշարյանը: «Սա իրավապահ մարմինների խնդիրն է: Խաչատուր Սուքիասյանը չի ունեցել մեղքի բաժին երևի թե, բաց են թողել: Իրավապահ մարմինների խնդիրն է` ինչու են մեկին դատապարտում, մյուսին` ազատ արձակում: Ես ուղղակի ուրախ եմ, որ իմ գործընկերն ազատ է արձակվել, ու որ ինքը մեղքի բաժին չունի, քանի որ դրսում է»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter