Արմեն Մարտիրոսյան. «Ապուշությունները ես չեմ կարող մեկնաբանել»
«Արմեն Մարտիրոսյանը Աղվան Հովսեփյանի «Նիգ» հայրենակցականի անդամ է եղել, նա Ապարանում հայտնի է եղել որպես «Աղվանի ճուտ» մականվամբ, նա ունեցել է խանութ եւ խուսափել է հարկերից: Հարկերը վճարվել են ուղիղ Աղվան Հովսեփյանի գրպանը, հետո երբ ՀԴՄ-ները տեղադրել են, պարզվել է, որ այդ տղան էն գլխից էլ կեղծարար մարդ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության արդեն հեռացված անդամ Զոյա Թադեւոսյանը:
«Հետքի» այն հարցին, թե ինչո՞ւ եք միայն այսօր խոսում Աղվան Հովսեփյանի եւ Արմեն Մարտիրոսյանի կապի մասին, Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ես այսօր չեմ ասում, մեզ հեռացրին նրա համար, որովհետեւ անընդհատ ասում էի: Պահանջել ենք հրավիրել նիստ, չեն եկել, անընդհատ փախել են: Մեր ներքին կուսակցական խնդիրները ես անմիջապես մամուլում չէի հրապարակելու, ներսից էինք փորձում բուժել, հենց չի բուժվում, տանում են վիրահատության»:
Երեկ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ընտրված Արմեն Մարտիրոսյանը «Հետքի» հետ զրույցում Զոյա Թադեւոսյանի մեղադրանքներին ի պատասխան` ասաց. «Ես ուխտ չեմ, այդպես էլ գրի: Ես չեմ կարող ապացուցել, որ Բարեմի սուլթանը չեմ, եթե դրությունն այդ աստիճանի աբսուրդի է հասնում: Արմեն Մարտիրոսյանը չի կարող ապացուցել, որ ինքը Բարեմի սուլթանը չէ, եթե մի մարդ մտքում շիզոֆրենիա ունի, որ ինքը Բարեմի սուլթանն է»:
«Արդյո՞ք Ապարանում դուք «Աղվանի ճուտ» մականունով եք հայտնի» մեր հարցին ի պատասխան` Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ապուշությունները ես չեմ կարող մեկնաբանել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել